ԵՄ-ն կրկին Երեւանին եւ Բաքվին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը եւ խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ։ «Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ եւ ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս ծանր ժառանգությունը՝ երկու կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը եւ շարունակել հաշտության ուղղությամբ ջանքերը՝ հետագա անհարկի մարդկային զոհերն ու վնասները կանխելու համար: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից տարաձայնությունները հաղթահարելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բազմաթիվ քայլերը։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց մշտական մասնակցությունը տարբեր մակարդակներում եւ տարբեր ձեւաչափերով ընթացիկ բանակցություններում: Թեեւ այս բանակցությունները, անկասկած, բարդ են եւ ժամանակ կպահանջեն, չափազանց կարեւոր է պահպանել ներքին մղումը, պայմանավորվել առաջընթացի կոնկրետ քայլերի մասին եւ ապահովել անվտանգ, հուսալի եւ բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Դեռեւս անկայուն իրադրությունում, երբ վերջին 30 տարիների վերքերը հեռու են ապաքինվելուց, ԵՄ-ն կրկին կողմերին կոչ է անում մեղմել իրենց հռետորաբանությունը եւ խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից, այդ թվում՝ զերծ մնալով միմյանց նկատմամբ սպառնալիքներից եւ մեղադրանքներից, ռազմական սադրանքներից ու գործողություններից։ ԵՄ-ն այսուհետ նույնպես ակտիվ կարձագանքի երկու կողմերի ցանկություններին եւ կաջակցի բոլոր առկա խնդիրների համապարփակ եւ արդար կարգավորմանն ուղղված նրանց աշխատանքին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ջանքերի, ինչպես նաեւ ԵՄ այլ մեխանիզմների շնորհիվ»,- նշված է հայտարարության մեջ։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58