Ես Սոչիում հնչեցրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ ԼՂ շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի միջազգային երաշիքներով, որը հետագայում կարծում եմ՝ կդառնա քննարկման նյութ: հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ ուզում հիմա իրենց ռեակցիայի մասին որեւէ բան ասել, հետո պարզվի, որ ես այդ արձագանքը ճիշտ չեմ մեկնաբանում: Ես կարող եմ ասել, որ առաջարկը դրել եմ սեղանին, մնացածն արդեն հետագա քննարկումներում թող երեւա եւ արտահայտվի»,-ասաց նա: Անդրադառնալով հայկական կողմի առաջարկին, ըստ որի, զորքերը պետք է հետ քաշվեն 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի, Փաշինյանն ասաց.
«Շատ կարեւոր է արձանագրել մի կարեւոր նրբություն. Եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են 1991-ի սահմանը եւ հետեւություն է անում, որ դրանով Արցախի հարցը փակված է, դրանից առաջ մի հարց պետք է տալ, եթե 1991-ի սահմանը փոխադարձաբար ճանաչված է, ի՞նչ են անում ձեր զորքերը, օրինակ, Վերին Շորժայի, Ջերմուկի մոտակայքում, Սեւ լճի հարավային ափի մոտակայքում եւ այլն: Ձեևր զորքերը պետք է վաղուց դուրս եկած լինեին, կամ առնվազն Պրահայի հանդիպումից անմիջապես հետո: Մենք արել ենք նույն առաջարկը, որն արել ենք 2021-ին, այս անգամ ավելի մանրամասն, որ եթե ընդունում ենք 1991-ի սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից: Այսինքն այդ գծից այն կողմ ՀՀ-ն զորք պետք է չունենա, իսկ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է զորք չունենա: Մենք առաջարկում ենք 3 կմ-անոց դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է այդ գոտուց դուրս բերվեն, իսկ այդ մասին պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից: Իհարկե, այդտեղ որոշակի տեխնիկական բնույթի առաջարկներ կան, թե ինչպես ստեղծել այդ ապառազմականացված գոտին, որ մարդկանց բնականոն կյանքը չխաթարվի, մյուս կողմից անվտանգության սպառնալիքներ չստեղծվեն»,-ասաց նա:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03