«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իշխանական կուլիսներում վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվորեն են շրջանառվում խոսակցություններ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից: Հասկանալի է՝ պատճառը նրա լավ կամ վատ աշխատանքը չէ, այս իշխանության դեպքում դա կարևոր չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանին ամենևին դուր չի եկել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում վարչության ընտրությունների արդյունքում իր և Սուրեն Պապիկյանի ստացած քվեների տարբերությունը առանձնապես մեծ չի եղել: Համեմատության համար նշենք, որ եթե երրորդ արդյունք գրանցած քպականը Փաշինյանից մոտ 350 քվեով պակաս է ստացել, ապա Պապիկյանը՝ ընդամենը 136: Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հաճախակի են դարձել խոսակցությունները, թե ինչ-ինչ զարգացումների դեպքում հենց Սուրեն Պապիկյանը կարող է լինել իրեն փոխարինողը: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ամենևին չի մոռացել Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի՝ «սլիվ» արված հեռախոսազրույցը, որում վերջինս դժգոհում է Նիկոլ Փաշինյանից` հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»: Կան տեղեկություններ, որ Պապիկյանից ազատվելու «միջոց» կարող է լինել ՔՊ վարչության ընտրությունների կեղծումը, որը ժամանակի ընթացքում «կտանեն» դեպի Ս. Պապիկյան: Ի դեպ, մեր աղբյուրը նաև նշում է, թե ցանկություն կա նախարարի պաշտոնին նշանակել, այսպես կոչված, «սորոսականների» թիմից մեկին, որի անունը, սակայն, մեր զրուցակիցը չասաց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55