Աշխարհը հույս ուներ խաչել նավթի գլխավոր մատակարարին՝ Սաուդյան Արաբիային։ Այս մասին հայտարարել է թագավորության էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բին Սալմանը՝ նշելով, որ թագավորությունը ուշադիր կհետեւի վերականգնվող էներգիայի վերաբերյալ այլ երկրների խոստումներին։ Խոսելով ավելի մաքուր էներգիա արտադրելու եւ ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու Սաուդյան Արաբիայի քայլերի մասին՝ նա ասել է․ «Աշխարհը հույս ուներ խաչել մեզ»։ Նրա խոսքով՝ փոխարենը Սաուդյան Արաբիան պատասխանատվության կենթարկի մնացած աշխարհը: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի նավթի պետական արտադրող Aramco-ն բոլոր ցուցանիշներով ունեցել է մեթանի ամենացածր արտանետումները։ Նախարարը նաեւ ասել է, որ թագավորությունը մինչեւ 2060 թվականը զրոյական արտանետումների հասնելու ճանապարհին է եւ կարող է ավելի մոտեցնել այդ նպատակը՝ կախված տեխնոլոգիայից: «Ես պարզապես ուզում եմ համոզվել, որ մենք հաջողության կհասնենք, բայց մենք հույս ունենք դա անել ժամանակից շուտ»,-ասել է նա։ Սաուդյան Արաբիան նաեւ աշխատում է վերականգնվող էներգիայի միջոցով ջրածնի արտադրության վրա եւ ձգտում է դառնալ ամենացածր ինքնարժեքով արտադրող, ասել է նա։ Նրա խոսքով՝ թագավորությունը պետք է հասնի մինչեւ 2035 թվականը 44 միլիոն տոննա ածխածնի որսման նպատակին։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02