ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերսկսի Ռուսաստանի հետ միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունները, գրում է Foreign Policy-ն։ Ակնկալվում է, որ բանակցությունները տեղի կունենան Կահիրեում մոտ ապագայում։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ներկայիս եւ նախկին պաշտոնյաները։ Բանակցությունները կստուգեն, թե արդյոք Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կկարողանան աշխատանքային մակարդակով դիվանագիտական բանակցություններ վարել կարեւոր հարցերի շուրջ՝ չնայած նրան, որ ամերիկյան արտադրության զենքը նպաստում է Ուկրաինայի մարտադաշտում ռուսաստանցիների զոհերի թվի աճին։ Բանակցությունները նաեւ ցույց են տալիս Բայդենի վարչակազմի պատրաստակամությունը՝ համագործակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արտաքին քաղաքական որոշ հարցերի շուրջ։ Սպառազինությունների կրճատման մասին գոյություն ունեցող պայմանագիրը սահմանափակում է ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի զինանոցներում միջմայրցամաքային հեռահարության միջուկային սպառազինությունների քանակը եւ թույլ է տալիս յուրաքանչյուր կողմին ստուգումներ անցկացնել այլ երկրի տարածքում: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գաղտնի կապ է հաստատել իր ռուս գործընկերների հետ, որպեսզի նվազագույնի հասցնի Ուկրաինայի սահմաններից դուրս պատերազմի տարածման ռիսկը, եւ Ռուսաստանին նախազգուշացրել Է միջուկային զենքի կիրառման մասին, ավելի վաղ հայտնել է Wall Street Journal-ը:
20:20
18:11
17:46
17:35
17:14
16:15
15:53
15:15
13:45
13:26
13:13
12:57
12:43
12:12
11:47
11:34
11:17
11:03
10:45
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02