ԱՄՆ-ի ամենահին ու հարգված թերթերից մեկը՝ The Nation-ը, անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմայով Հոլիվուդում նկարահանված «Խոստում» ֆիլմին՝ նշելով, որ «այն հանդիսատեսի համար կբացահայտի պատմության ամենաողբերգական էջերից մեկը, որն անամոթաբար ժխտվել է չափազանց երկար ժամանակ»:
Ներկայացնելով 20-րդ դարասկզբի ողբերգական դեպքերի ժամանակագրությունն ու սահմռկեցուցիչ մանրամասները՝ հոդվածագիր Պիետրո Ա. Շաքարյանը մեջբերում է ամերիկացի դիվանագետ Լյուիս Էյնշտեյնի՝ 1920թ. The Nation ամսագրում հրապարակված նյութից մի հատված. «Հայերից շատ ոչ ոք չի տանջվել թուրքական կառավարության իրականացրած սպանությունների դիվային քաղաքականության հետևանքով»:
Անդրադառնալով ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում»-ին՝ հեղինակը նկատում է, որ «Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարելը հեշտ գործ չէ, սակայն «այս մեկը տվյալ թեմայով երբևէ ստեղծված լավագույն ֆիլմն է՝ հզոր դերասանական կազմով, տպավորիչ ռեժիսուրայով ու ճշմարտացի սյուժեով»:
Շաքարյանը նաև նշում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարելու բազմաթիվ փորձեր տարբեր տարիների, տարբեր պատճառներով ձախողվել են Հոլիվուդում: Ուստի՝ այս համատեքսում «Խոստում»-ի ստեղծումը խիստ խորհրդանշական է:
««Խոստում»-ի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ ֆիլմը չի կենտրոնանում կոնկրետ պատմության վրա ու ներկայացնում է Ցեղասպանության բոլոր կողմերը՝ չաղավաղելով ժամանակագրությունը, դեպքերի աշխարհագրությունն ու պատմական իրողությունը: Գովելի է նաև, որ կարոտախտի և տառապանքի հետ մեկտեղ՝ ֆիլմի գլխավոր թեմաներից է նաև քաջությունը»,-շարունակում է հոդվածագիրը:
Նա նաև նշում է, որ «Խոստում»-ը Ցեղասպանության մասին հենց այն հոլիվուդյան ֆիլմն է, որին հայերը երկար էին սպասել: Այն հանդիսատեսի համար կբացահայտի պատմության ամենասարսափելի էջերից մեկը, որն անամոթաբար ժխտվել է չափազանց երկար ժամանակ:
«Վստահ եմ, որ ֆիլմը դիտելուց հետո շատ հայեր պարզապես կասեն՝ ապրե՛ք»,-եզրափակել է Շաքարյանը:
Ի դեպ, The Nation-ի հոդվածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը՝ նշելով, որ այն կատարյալ է:
«Կատարյալ հոդված էր «Խոստում» ֆիլմի և Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ»,- գրել է Թանկյանը՝ հավելելով, որ The Nation-ն իր ամենասիրած թերթերից մեկն է:
Tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47