«Ի պատասխան տարբեր հրապարակումներով հնչեցվող մտահոգությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպանի հանձնարարությամբ իր ներկայացուցիչները դեռևս 10.11.2022թ.-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Վարուժան Ավետիսյանին։ Վերջինս Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, նշել նաև, որ բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները հնարավոր է իրականացնել արտերկրում՝ Գերմանիայում։ Վ. Ավետիսյանը հայտնել է, որ նախկինում՝ 2014 թվականին և 2021 թվականի հունվար և ապրիլ ամիսներին, հիվանդության հետ կապված ունեցել է կրիզներ, որից հետո տևական ժամանակ վերականգնվել է: Ըստ Վ. Ավետիսյանի՝ իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում (առողջական վիճակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը չի ներկայացվում բժշկական գաղտնիք պարունակելու և դրանք հրապարակելու վերաբերյալ Վ. Ավետիսյանի համաձայնության բացակայության պատճառով)։ Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև, որ իր ախտորոշումների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 6-ի N 825-Ն որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող հիվանդությունների կողմնորոշիչ ցանկի հետ որոշելու հարցի հետ կապված ներկայացված դիմումը գտնվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման տիրույթում։ Միևնույն ժամանակ, այցի պահին Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին չի ներկայացրել որևէ գանգատ կամ բողոք, այդ թվում՝ առողջական վիճակի, ՔԿՀ-ում ոչ պատշաճ բժշկական սպասարկման կամ այլ հարցերի վերաբերյալ։ Վ. Ավետիսյանը հավելել է, որ ներկայում Պաշտպանի աշխատակազմի միջամտության և աջակցության անհրաժեշտությունը չկա, և խնդրել է նաև իր առողջական վիճակի համար անհանգստացող անձանց իր անունից փոխանցել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Պաշտպանի ներկայացուցիչները Վ. Ավետիսյանին առաջարկել են խնդիրներ առաջանալու դեպքում դիմել Պաշտպանին: Այդուհանդերձ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այս օրերին մշտական կապի մեջ են ՔԿՀ աշխատակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ և ամենօրյա պարբերականությամբ քննարկել են Վ. Ավետիսյանի առողջական վիճակին առնչվող հարցերը։ Նույն տրամաբանությամբ, այսօր և երեկ ևս ՄԻՊ ներկայացուցիչները կապ են հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ Վ. Ավետիսյանի առոջական վիճակի վերաբերյալ, վերջիններս հայտնել են, որ իրականացվել է ընդունելություն, առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել, հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում: Մարդու իրավունքների պաշտպանը հաջորդիվ ևս իր ուշադրության կենտրոնում է պահելու Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակին, պատշաճ բուժօգնության տրամադրմանը և այլ իրավունքների իրացման հարցերը»,-ասվում է հայտարարությունում:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03