Գերմանիան պետք է դիվերսիֆիկացնի իր գործնական շահերն Ասիայում՝ Չինաստանից կախումը նվազեցնելու համար, DW-ի հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը Սինգապուրում։ Նրա խոսքով՝ պատերազմն Ուկրաինայում օգնել է վեր հանել դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ «Մենք, իհարկե, շահագրգռված ենք Չինաստանի հետ առեւտրով, բայց ոչ հիմար առեւտրով Չինաստանի հետ»,- ասել է Հաբեկը։ «Ընդհանուր ռազմավարությունը պարզ է,- ասել է Հաբեկը։- Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր կարեւոր կրիտիկական ենթակառուցվածքը։ Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր սեկտորները, որոնցում ստեղծվում են կարեւոր կրտիկական ապրանքներն ու գիտելիքները։ Եվ դրա կողքին, իհարկե, մենք ցանկանում ենք ունենալ առեւտրային հարաբերություններ Չինաստանի հետ։ Սա անջատում չէ»։ Նա նշել է, որ Գերմանիայի մոտեցումը մի փոքր մեղմ էր, քան ԱՄՆ-ինը։ «Ես գիտեմ, որ ԱՄՆ-ը երբեմն հանդես է գալիս ավելի կտրուկ հռետորաբանությամբ, եւ դա մեր ճանապարհը չէ»,- ասել է նա։ «Բայց խնդրահարույց ոլորտներում մենք պետք է ավելի զգույշ լինենք, քան առաջ»։ Այս շաբաթ Գերմանիայի կառավարությունը դադարեցրել է Չինաստանի կողմից կիսահաղորդիչների կամ համակարգչային միկրոսխեմաների արտադրությամբ զբաղվող երկու ընկերությունների գնման գործընթացը՝ հայտարարելով, որ իրենք կարող են նոու-հաու կորցնել կրիտիկական սեկտորում, որտեղ Պեկինն արագ ընդլայնում է իր ազդեցությունը։ «Ապրանքները, որոնք գալիս են կարեւոր սեկտորներից, ինչպիսին են հեռահաղորդակցությունները, էներգետիկան, չիպերը եւ կիսահաղորդիչները, պետք է պաշտպանված լինեն»,- ասել է Հաբեկը։ «Սա չի նշանակում, թե չկա բիզնեսով զբաղվելու հնարավորություն։ Բայց մենք պետք է հոգ տանենք այն մասին, որպեսզի ունենանք սեփական ինքնիշխանություն այս ոլորտում։ Եվ հենց այսպես էլ մենք այժմ գործում եք»։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02