Ինդոնեզացի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անում արեւմտյան առաջնորդներին G20-ի գագաթաժողովում զիջումների գնալ Ռուսաստանին քննադատելու հարցում, որպեսզի գագաթաժողովն առանց ամփոփիչ հայտարարության չմնա։ Ինչպես տեղեկացրել է Politico-ն, այս հարցի շուրջ բանակցություններ են վարվում։ Ամերիկացի, եվրոպացի, ավստրալացի, կանադացի եւ ճապոնացի պաշտոնատար անձինք այն մարդկանց շարքում են, որոնց վրա ճնշում է գործադրվում ինդոնեզացի գործընկերների, ընդհուպ մինչեւ նախագահ Ջոկո Վիդոդոյի կողմից, որպեսզի նրանք «ճկունություն» ցուցաբերեն եւ քննարկեն ոչ այնքան կոշտ հռետորաբանության օգտագործման հնարավորությունը, որպեսզի Մոսկվան հանդիպման ավարտին հավանություն տա ամփոփիչ հայտարարությանը։ Վիդոդոն «անձնական հաջողություն է համարում» G20-ի հռչակագիրը, ասել է պաշտոնյաներից մեկը՝ ավելացնելով, որ Ինդոնեզիայի նախագահը քանիցս նշել է, որ նախագահում է G20-ի «ամենաբարդ» գագաթաժողովում՝ նրա պատմության ողջ ընթացքում։ Նա նաեւ ձգտում է խուսափել Ռուսաստանին «Մեծ քսանյակից» դուրս թողնելուց եւ այն G19-ի վերածելուց, ինչպես արել է G8-ը 2014թ. Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո։ Հնարավորություններից մեկը կլիներ ուշադրության կենտրոնացումը «միջազգային իրավունքի պաշտպանության» վրա։ Ընդունումից հետո սա անհամեմատ ավելի քողարկված ձեւակերպում կլիներ, քան այն, ինչն օգտագործել է «Մեծ յոթնյակը»։ G7-ի վերջին հայտարարությունում, որն արվել է այս ամիս, խմբի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, Մոսկվան ենթարկվել է քննադատության «Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի պատճառով»։ «Ակնհայտ է, որ մենք չենք կարող այնքան կոշտ լինել, որքան G7-ում, երբ պետք է ռուսների, չինացիների եւ սաուդցիների համաձայնությունը»,- ասել է արեւմտյան դիվանագետը։ Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը եւ Բրազիլիան, որոնք մտնում են G20-ի կազմի մեջ, սպասողական դիրքորոշում են որդեգրել այս հարցում։ Վիդոդոն մեկ այլ խնդիր է նշել երկօրյա գագաթաժողովի, որն սկսվելու է երեքշաբթի, ընտանեկան լուսանկարի բացակայությունը։ Ըստ հաձայնագրի՝ G20-ի բոլոր առաջնորդները պետք է շարվեն եւ խմբային լուսանկարվեն՝ ի նշան համերաշխության։ Այս անգամ, սակայն, արեւմտյան առաջնորդները կասկածում են, թե կարող են հայտնվել ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ նույն կադրում։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02