Եվրամիությունը պետք է ընդլայնի համագործակցությունը Հարավարեւելյան Ասիայի երկրների (ԱՍԵԱՆ-ի) հետ։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ավելացնելով, որ կապերի խորացումը չափազանց կարեւոր է Ուկրաինայում պատերազմի համատեքստում, տեղեկացրել է Reuters-ը։ Ելույթ ունենալով Սինգապուրում բիզնեսի առաջնորդների հանդիպման ժամանակ՝ նա նշել է, որ հույս ունի տեսնել արագ առաջընթաց Ավստրալիայի, Հնդկաստանի եւ Ինդոնեզիայի հետ ԵՄ-ի բանակցություններում եւ բաց լինել նոր համաձայնությունների համար։ «Համագործակցության խորացումը վճռական նշանակություն ունի, որովհետեւ մենք բոլորս զգում ենք, որ աշխարհաքաղաքական հողը մեր ոտքերի տակ փոխվում է»,- ասել է Շոլցը։ Նրա ուղեւորությունը Չինաստան կատարած այցից մեկ շաբաթ հետո կապված է Ասիայում առեւտուրը դիվերսիֆիկացնելու Գերմանիայի փորձերի հետ, քանի որ Ասիայի տնտեսությունն աշխարհում ամենաարագ զարգացողներից է։ Գերմանիան ցանկանում է նվազեցնել իր տնտեսական կախումը գլխավոր առեւտրային գործընկերոջից՝ Չինաստանից։ Շոլցի խոսքով՝ որոշ հումքատեսակներից կամ կրիտիկական տեխնոլոգիաներից ռիսկային միակողմանի կախման նվազեցումը կարեւոր դեր կխաղա Գերմանիայի ազգային ռազմավարությունում։ «Նոր կամ վերածնված առեւտրային պատնեշներով եւ ապաինտեգրված տնտեսություններով աշխարհն ավելի լավը չի դառնա»,- ասել է նա։ Բեռլինը նաեւ ցանկանում է առաջարկել այլ երկրներին չինական ներդրումների այլընտրանք, որպեսզի խանգարի Պեկինին ավելի մեծ քաղաքական ազդեցություն ստանալ եւ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նրա տարածքային նկրտումների առիթով ունեցած մտավախությունների պատճառով։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02