«Ուզում եմ հասկանալ, թե որպես օրենսդիր մենք գործադիրի հետ ի՞նչ կարող ենք անել, որ մեկ օր շուտ ճանաչեն մեր կապարակնիքները և համապատասխան տեխնիկական վերազինումն ի՞նչ արագությամբ կարող ենք անել, որպեսզի կարողանան տեսնել, թե ինչ կա բեռնատարի մեջ»,-ԱԺ նիստում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սոքիասյանը և կարևորեց Լարսի մաքսակետով բեռնատարների մեկ օր շուտ անցնելը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները բավական մեծ վնասներ են կրում մաքսակետերի հերթերում: Պատգամավորն այդ հարցով դիմեց «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը զեկուցող ՊեԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին: «Սնունդը պետք է մաքսակետն առաջնային անցնի, քանի որ այն մարդիկ են ստեղծում, փչանում է, իսկ մարդիկ կան՝ սովի են մատնված»,-հայտարարեց պատգամավորը: Սուքիասյանը կոչ արեց ԵԱՏՄ-ին առաջարկել, որ հոմանիտար ապրանքներին առաջնայնություն տան մաքսային անցակետում և եթե սնունդ է տեղափոխվում ուրեմն պետք է այն հումանիտար դիտվի: ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտնեց, որ համաձայնագիրը պետք է 5 երկիր վավերացնեն, բայց ՀՀ-ն չի սպասի դրան և ՌԴ-ի ու Վրաստանի հետ կբանակցեն օր առաջ համակարգը ներդնելու համար: «Վրաստանի հետ ունենք համաձայնագրի նախագիծ, որով այդ երկրի տարածքով հնարավորություն ենք ստանալու այս նավիգացիոն կապարակնիքներով տրանսպորտային այդ միջոցները տեղափոխվեն այլ երկրներ»,-ասաց Մուրադյանը:
Խաչատուր Սուքիասյանը կրկնեց, թե կարևոր է, որ սնունդն ԵԱՏՄ տարածքում համարվի առաջնային և թույլ տրվեն անցնեն, անկախ նրանից կապարակնիք կլինի, թե չէ, որպեսզի տնտեսվարողները վնասներ չկրեն: ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է ապրանքների ցանք, որոնք պետք է առաջնային անցնեն մաքսային ձևակերպում և սնունդը որպես շուտ փչացող ապրանք պետք է դիտարկվեի: Նա հայտնեց, որ այդ որոշումն ընդունվել է, բայց տեղյակ չէ՝ ուժի մեջ մտել է, թե ոչ:
Panorama.am
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03