Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ նախնական տվյալներով, 2022թ․նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող ռեստորանային համալիրի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նույն մարզի 41 և 37-ամյա բնակիչների միջև: Քիչ անց 41-ամյա տղամարդը ավտոմեքենայով դարանակալելով 37-ամյա տղամարդուն, իրեն պատկանող 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակոցներ է արձակել վերջինիս կողմից վարվող ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է մեկ ուղևոր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել, քանի որ տղամարդը ավտոմեքենայով դիմել է փախուստի: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 կրակված 12մմ տրամաչափի փամփուշտներ, վերցվել է տեսանկարահանող սարքերի տեսագրությունը: Նշանակվել են փորձաքննություններ: 37-ամյա տղամարդը և վերջինիս ուղևորը ճանաչվել են տուժող ու հարցաքննվել: Նույն օրը 41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Վերջինս ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03