Այդ հարցերը պետք է տալ դատական, դատաիրավական մարմիններին, որոնք այդ արտահոսքը միգուցե տվել են. ես տեղեկություն չունեմ, որ իմ նկատմամբ կարող են ինչ-որ վարույթ սկսել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե հնարավոր է մոտ ժամանակներս գլխավոր դատախազը մտնի ԱԺ եւ անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսվի իր, Վահե Հակոբյանի, Արմեն Չարչյանի նկատմամբ, նաեւ խոսվում է իրեն ձերբակալելու մասին: «Վերջին ժամանակներս որեւէ գործով չեմ հարձաքննվել, որտեղ ինձ կզգուշացնեին, որ այդպիսի վտանգ կա, խնդիր կա: Ես տաբեր գործընթացներում որպես վկա գնում ներկայացնում եմ՝ ինչ է կատարվել իմ ղեկավարած գերատեսչության ժամանակ: Երբեւեէ չի եղել, որ հրավիրել են որեւէ գործընթացի, եւ ես չեմ ներկայացել: Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը, ես երեւիցե անձեռնմխելիության քողի տակ չեմ թաքնվել: Այդ առումով ես մտահոգություն չունեմ: Այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատալի է, որ կարող են թատրոններ լինել: Ի՞նչ է, վերջին ժամանակներում մենք չենք տեսնում քաղաքական հետապնդումներ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանին ձերբակալելու փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին, Սեյրան Օհանյանն ասաց. «Դա անձնական գրառում է: Ես վախեցող անձնավորություն չեմ, իմ ընտանիքն էլ, մենք պատրաստ ենք ամեն ինչի: Դրա համար ես գրել եմ՝ «боевая готовность N1»: «Փորձը փորձանք է դառնալու». Սեյրան Օհանյանի կինը՝ ամուսնուն ձերբակալելու վերաբերյալ տեղեկությունների մասին
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15