«Մանչեսթեր Յունայթեդ»–ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է ESPN-ը, թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպում է անցկացրել ակումբի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են պորտուգալացի ֆուտբոլիստի սկանդալային հարցազրույցը։ Հոլանդացի մասնագետը ղեկավարներին ասել է, որ Կրիշտիանուն չափն անցել է և այլևս չի կարող խաղալ թիմում։
Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդ»–ի մի շարք ֆուտբոլիստներ նույնպես դժգոհ են Ռոնալդուի արարքից։
Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդ»–ը իրավաբանական խորհրդակցություններ է անցկացնում՝ այս իրավիճակում լավագույն լուծումն ընտրելու համար։ Տեն Հագը վստահ է, որ Ռոնալդուն լավ մարզավիճակում է և կարող է օգնել թիմին մրցաշրջանի երկրորդ հատվածում: Բայց գլխավոր մարզիչը չի ցանկանում դրա համար զոհաբերել թիմի ներսում համախմբվածությունը և պատրաստ է հունվարին բաց թողնել նրան, եթե անգամ չկարողանա համապատասխան փոխարինող գտնել։
Հիշեցնենք, որ 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված սկանդալային հարցազրույցում հայտարարել է, որ մանչեսթերյան ակումբը դավաճանել է իրեն։
«Ես զգում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»–ը դավաճանել է ինձ։ Այս հարցազրույցը տալիս եմ, որպեսզի մարդիկ իմանան ճշմարտությունը։ Այո, ես ինձ զգում եմ դավաճանված, այդպես է եղել նաև անցած մրցաշրջանում։ Ես հիասթափված էի, երբ հասկացա, որ ակումբը չունի վերականգնողական նոր տեխնոլոգիաներ, ջակուզի, ջրային եւ մերսման համակարգեր, ժամանակակից մարզասարքեր, սննդի առաջադեմ համակարգ։ Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբում ոչ մի առաջընթաց չի եղել։ Ես տեսա այն ամենը, ինչ հիշում էի 20-23 տարեկանից»,–ասել էր նա։
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
13:35
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02