ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի ծառայությունից։ Վարչապետը կարեւորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը տնտեսության, առեւտրի, ներդրումների, էներգետիկայի եւ այլ ուղղություններով: Նա հիշեցրել է, որ մեր երկիրն աշխարհի տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում 11-րդ հորիզոնականում է։ Կառավարության ղեկավարն ընդգծել է Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրում ժողովրդավարության զարգացման, արդարադատության, տնտեսության եւ այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումների փաստը, կարեւորել նաեւ ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական եւ ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը: «Վարչապետը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն ու դիտարկումները: Կարեւորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը եւ ընդգծվել վերջինիս դերը կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Զրուցակիներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանն ու սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական երկխոսության շուրջ:
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03