«Մենք ստացել ենք հայ հասարակության համաձայնությունը, որպեսզի անցնենք խաղաղության դարաշրջանին։ Հետևաբար, մենք ամեն օր աշխատում ենք, որպեսզի օր առաջ խաղաղություն բերենք մեր ժողովրդին։ ․․․ պատերազմից երկու տարի անց մենք շատ հաջող բանակցում ենք, գրանցում ենք դիվանագիտական հաղթանակներ, ինչպես տեսնում եք օրինակ ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահի ակտիվ ներգրավվածությունը մեր խնդիրների կարգավորմանը», լրագրողներին ասել է ԱԺ կայտառ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դա է երեւի դիվանագիտական հաղթանակը՝ մարդիկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, կամ Պուտին-Ալիեւ-Փաշինյան Սոթք-Խոզնավար գծով գլուխները բարձրացնում են ու դիմացի բարձունքներին տեսնում Բաքվի զինվորականներին։ «ՀՀ ինքնիշխան տարածքում»․ տեսնես ով է այս ձեւակերպումը մտցրել քաղդասի, զլմ-ների ու մյուսների գլուխները։ Երեւի դա էլ է դիվանագիտական հաղթանակների թվում, որպես անմեղսոթւնակության ու կոլաբորացիոնիզմի ալիբի։
Բայց ամենակարեւոր հաղթանակը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը (բնականաբար Մինսկի խմբի մասին Ալենը չի խոսում ու լռության է մատնում Թուրքիան) զբաղվում են մեր խնդիրների կարգավորմամբ։ Մենք զբաղվելու ժամանակ չունենք՝ Եվրատեսիլ, փառատոններ, բուդ-մուդ, տոնածառ, իշխանություն-ընդդիմություն բալագան։ Ինչ Անկախության հռչակագիր, ինչ Արցախ-Նախիջեւան։ Նոր Հայաստան՝ նոր հայով ու նոր սփյուռքով եւ խաղաղության դարաշրջան Նիկոլի գտած նոր պապայի՝ Էրդողանի բարձր հովանու տակ
12:23
12:08
11:46
11:34
11:18
10:56
10:44
10:28
10:13
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
23:26
22:22
22:22
20:19
17:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26