Հայաստանի կառավարությունը նախատեսում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5.9 տոկոսի, սակայն դրա հաշվին կավելանա պետական բյուջեի պակասուրդը ՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:
Գալստյանը հիշեցրեց, որ նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: «Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023-ի պետբյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերը ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի և պարտքի կրճատման տեմպերի արագացում»,-ասաց ԿԲ նախագահը: 2023-ի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության և մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը:
Նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5.9 տոկոսի և նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 21.9 տոկոսի: Գալստյանը վստահեցրեց, որ 2023 թվականին ևս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը՝ նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը՝ միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ
Ըստ Գալստյանի՝ ամբողջական պահանջարկի մեծ աճի պայմաններում պետական ծախսերի ընդլայնող քաղաքականությունը կարող է որոշակի ռիսկեր առաջացնել մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից: Ուստի, ԿԲ-ն անհրաժեշտ ուշադրության արժանի է համարում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկաբյուջետային ծախսային կանոնի պահպանումը և դրան համահունչ ընթացիկ ծախսերի հնարավորինս սահմանափակումն ու կապիտալ ծախսերի որդեգրված քաղաքականության արդյունավետ իրականացումը
«2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով նաև պարտքի բեռի 1 տոկոսային կետով նվազման. այն կկազմի շուրջ 49.7 տոկոս»,-ասաց Գալստյանը:
Այդուհանդերձ, 2023-ի համար սպասվող և ընթացիկ տարվանից շարունակվող ամբողջական պահանջարկի զգալի աճի պայմաններում մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից ԿԲ-ն կարևորում է շեշտադրել զգալի հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը: Միաժամանակ 2023-ի պետբյուջեի ծրագրի լիարժեք իրականացումը ևս զգալիորեն կախված կլինի 2022 թվականին բարձր տնտեսական ակտիվությունը համարժեք մակրոտնտեսական քաղաքականությամբ կայուն, երկարաժամկետ աճի վերածելու կարողությունից:
17:51
17:33
16:44
12:23
12:08
11:46
11:34
11:18
10:56
10:44
10:28
10:13
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
23:26
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26