Եվրոպան նոյեմբերի 14-ից սկսել է օգտագործել իր ստորգետնյա պահեստարանների գազը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Նոյեմբերի 14-ի արդյունքներով՝ գազի պաշարները կրճատվել են 0,01 տոկոսային կետով՝ մինչև 95,6 տոկոս: Գազի զուտ օգտագործման (օգտագործումից հանած ներմղում) անցել են Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Ռումինիան: Gas Infrastructure Europe ասոցիացիան նշում է, որ պահուստների օգտագործման սեզոնն այս տարի սկսվել է ամենաուշը դիտարկումների պատմության ողջ ընթացքում (2011 թվականից ի վեր): Նախորդ առավել ուշ ժամկետը գրանցվել է 2013 թվականին, երբ պահուստներն սկսել են պակասել նոյեմբերի 4-ից: «Գազպրոմ»-ում նախազգուշացնում են, որ «ծանրաբեռնվածությունը Եվորպայի գազի ստորգետնյա պահեստարանների վրա ավելի մեծ է լինելու, քան նախորդ տարիներին՝ կապված լոգիստիկայի և եվրոպական շուկայի գազամատակարարման աղբյուրների փոփոխության հետ: Եվրոպայում սաստիկ ցրտեր են սկսվել, որոնք ավելի կսաստկանան այս հանգստյան օրերին: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Եվրոպայի պահեստարանների գազի օգտագործումը միայն ավելանալու է:
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01