Հայաստանում որևէ մեկը չի ժխտում գնաճի խնդիրը, սակայն պետք է արձանագրել, որ դա գլոբալ երևույթ է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդդիմությունը անընդհատ խոսում է գնաճի մասին։ Այո, որևէ մեկը չի ժխտում այդ խնդիրը և պետք է արձանագրենք նաև, որ գնաճը գլոբալ երևույթ է։ Ընդ որում, Հայաստանը շատ երկրների հետ համեմատ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ։ Մարդ ինչպե՞ս կարող է գնաճի դեմ պայքարել։ Եկամուտների աճով, աշխատավարձի աճով։ Ընդգծեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 հազար նոր աշխատատեղ։ Ընդ որում, 2022 թվականի սեպտեմբերի տվյալներով 73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը և 41 տոկոսով աճել է միջին աշխատավարձը։ Գնաճի մասին խոսելիս եկամուտների աճը նույնպես պետք է ընդգծել»,- ասաց վարչապետը
Վարչապետը նաև նշեց, որ 2018 թվականի համեմատ 2023 թվականի առողջապահության ոլորտի բյուջեն աճել է 87 տոկոսով
«Պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողների աշխատավարձը կավելանա միջինը 40 հազար դրամ կամ 20-23 տոկոսով»,- նշեց Փաշինյանը։
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03