Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի աջակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղն այսօր եւ վաղը» խորագրով համաժողով, որին իրենց մասնակցությունը բերեցին առաջատար մասնագետներ տարբեր երկրներից։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, քննարկվել են Արցախում հայկական մշակույթի պահպանության խնդիրները, անդրադարձ է կատարվել նաեւ աշխարհաքաղաքական, դիվանագիտական եւ իրավական հարցերին:
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովների շարքում այս հանդիպումն արդեն չորրորդն է։
Քննարկվել են արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական հոգեւոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերը՝ մտահոգությամբ անդրադառնալով հուշարձանների ոչնչացման փաստերին, ինչպես նաեւ արձանագրելով նախկինում Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հետեւողական պրակտիկան:
Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո, 1997-2006 թվականներին, Նախիջեւանի ողջ տարածքում ոչնչացվեց 89 եկեղեցի, մոտավորապես 6000 խաչքար եւ ավելի քան 22000 տապանաքար:
Համաժողովին ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմական հուշարձաններից հայկական հետքերը վերացնող աշխատանքային խմբի գործունեությունը եւ թույլատրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մշակութային ժառանգության մասնագիտական ու մոնիտորինգի անկախ խմբերին եւ համապատասխան այլ կազմակերպություններին հետեւել Լեռնային Ղարաբաղի հուշարձանների ներկա վիճակին:
Համապատասխան շահագրգիռ կողմերը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ապահովեն աղոթատեղիներ եւ գերեզմանատներ մուտք գործելու հիմնարար իրավունքները:
Կազմակերպիչները խոստացել են շարունակել համատեղ աշխատանքները եւ համաժողովի ավարտից հետո ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՄՆ-ում կայացած համաժողովների ժամանակ բարձրաձայնված խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ:
Միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի ապահովելու Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ներառյալ մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55