Առաջիկա ամիսներին նավթի շուկաները կբախվեն մի շարք համաշխարհային ռիսկերի, որոնք կարող են բարձրացնել նավթի գները մինչեւ 120 դոլար մեկ բարելի դիմաց եւ պահել դրանք այդ մակարդակում: Այս մասին Insider-ին հայտարարել է Energy Aspects-ի փորձագետ Լիվիա Գալարատին։ Ամենակարճաժամկետ ռիսկերի թվում են Եվրամիության դեկտեմբերի 5-ի պատժամիջոցները, որոնք կարգելեն ռուսական հում նավթի ներկրումը ծովային ճանապարհով։ Եվրոպայի խոշորագույն էներգակիրների մատակարարումների կտրուկ անկումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նավթի գների աճի, ասել է Գալարատին, եւ գները կբախվեն նոր ճնշման փետրվար ամսին, երբ ուժի մեջ մտնեն ԵՄ հաջորդ պատժամիջոցները նավթամթերքների, օրինակ՝ դիզելային վառելիքի հանդեպ: «Մենք տեսնում ենք, որ մինչեւ այս տարվա վերջը գները կաճեն մինչեւ 120 դոլար»,- ասել է նա: «Եվ մենք իրականում չենք տեսնում դրանց էական նվազում՝ այդ մակարդակի համեմատ հետագա երկու տարիների ընթացքում, քանի որ մատակարարումների հետ կապված կառուցվածքային խնդիր կծագի»: Գալատարիի խոսքով՝ Եվրոպան ստիպված կլինի կտրել իրեն վաղեմի աղբյուրից, մինչեւ որն ընդամենը մի քանի օրվա ճանապարհ է, եւ ապավինել ավելի հեռավոր աղբյուրների, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Մերձավոր Արեւելքը: Բացի այդ, Ռուսաստանի հում նավթի արդյունահանումն արդեն իսկ օրական 500 000 բարելով ցածր է եւ հաջորդ տարվա սկզբին կարող է կրճատվել օրական եւս 1,5 միլիոն բարելով, քանի որ վառելիքի արգելքը ստիպում է ռուսական նավթավերամշակման գործարաններին կրճատել արդյունահանումը: Ռուսաստանից նման մեծ ծավալի երկարաժամկետ կորուստը հսկայական հարված կհասցնի նավթի համաշխարհային մատակարարումներին, եւ Գալարատին ասել է, որ դա ամենամեծ ռիսկն է շուկաների համար: Միեւնույն ժամանակ, արեւմտյան կառավարությունների կողմից սուբսիդիաները եւ հարկային արտոնությունները, որոնք կոչված են օգնել մարդկանց վճարել իրենց հաշիվները, ավելի կխթանեն պահանջարկը եւ թույլ չեն տա հետ բերել բաց թողնված առաջարկը: «Շուկայական գները կբարձրանան մինչեւ երկինք, եւ, ի վերջո, ինչ-որ մեկը ստիպված կլինի վճարել հաշիվները»,- զգուշացրել է Գալարատին: Բացի Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցներից, աշխատանքը վերսկսելու Չինաստանի ծրագրերը եւ ՕՊԵԿ+-ի որոշումներին ԱՄՆ արձագանքը կարող են կա՛մ պահպանել նավթի գները, կա՛մ կտրուկ բարձրացնել դրանք 2023 թվականին: Զրոյական COVID-19-ի Չինաստանի քաղաքականությունը օգնել է Եվրոպային, քանի որ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների, ինչպես նաեւ այլ երկրներից մատակարարումների համար մրցակցությունն ավելի քիչ էր: Բայց եթե աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունում զսպված պահանջարկը հանկարծ վերադառնա, գները կարող են աճել, իսկ համաշխարհային մատակարարումները կարող են բախվել լրացուցիչ խոչընդոտների, ինչը հատկապես կառնչվի Եվրոպային, ասել է Գալարատին: Մինչդեռ աշխարհի մյուս խոշոր նավթարդյունահանողները՝ ՕՊԵԿ+-ը եւ ԱՄՆ-ը, կարող են մեծացնել անորոշությունը շուկաներում։ Նավթային կարտելը նվազեցրել է իր արդյունահանման քվոտան՝ բարձրացնելով նավթի գները, իսկ ԱՄՆ-ը նավթ է բաց թողնում Ռազմավարական նավթային պահուստից՝ դրանք իջեցնելու համար: «ՕՊԵԿ-ը շատ ուշադիր հետեւում է, որ գները հնարավորինս ցածր լինեն»,- ասել է Գալարատին:
«Իսկ այժմ խոսակցություններ կան ԱՄՆ-ից արտահանումը սահմանափակելու մասին։ Այսպիսով, այն, ինչ տեղի կունենա այս քաղաքականության հետ, կդառնա եւս մեկ կարեւոր գործոն, որին պետք է հետեւել»:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45