ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դժվարանում է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, քանի որ, նրա խոսքով, Փաշինյանը մեկ րոպեի ընթացում կարող է 180 աստիճանով հակառակ բանն ասել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը հարցրեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի երեկ ԱԺ-ում արած հայտարարությունները, մասնավորապես. «Խաղաղության պայմանագրի վերաբերյալ կա երկու մոտեցում՝ դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել, երբ որ շրջանակն է գծվում առանց շատ մեծ կոնկրետությունների», «Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ 2021 թվականի մայիսից առաջ էլ կային տարածքներ, որոնք, օրինակ, Հայաստանը օկուպացրել է։ Իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից։ Մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք հասկանանք, եթե ինչ տարածքներից Հայաստանը պետք է դուրս գա, ինչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն որտեղից որտեղ պետք է գնա։ Եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն»։ Գեղամ Մանուկյանի խոսքով, անկլավների հետ կապված այս իշխանությունը 4 տարի շարունակ գործում է օվերտոնի պատուհան սկզբունքով. «2021 թվականի օգոստոսին ԱԺ-ում իշխանական տավուշեցի պատգամավորներից մեկը չբացառեց, քննադատեցին, բայց խոսույթում արդեն կար։ Նիկոլ Փաշինյանը չխոսեց, հերքեց, մեկ էլ մի օր խոսքի մեջ ասաց։ Նիկոլ Փաշինյանն է հանրությանը հրամցնում ադրբեջանական թեզերն ու պահանջներ»։ Ինչ վերաբերում է շրջանակային պայմանագրին, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, նախ պետք է մանրամասնել, թե դրա մեջ ինչ նկատի ունի. «Այսինքն ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքից հետ քաշե՞լը։ Ասում է՝ դա թողնում են հետոյի։ Կկստորագրեն պայմանագիր, Սև լճում, Ներքին Հանդում, Սոթքում թշնամին կման, ու մենք դա կկոչենք խաղաղության դարաշրջան, ինչպես 2 տարի խաբեց հասարակությանը խաղաղության դարաշրջանով, իսկ թշնամին նստած է մեր քթի տակ, Հայաստանի սուվերեն տարածքում, դեռ Արցախի Հանրապետության մասին չեմ ասում»։
12:23
12:08
11:46
11:34
11:18
10:56
10:44
10:28
10:13
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
23:26
22:22
22:22
20:19
17:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26