«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մոռացել է աղմկահարույց քրեական գործերը եւ ընկել է «մանր-մունր ձկների» հետեւից: Ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ կոմիտեն ընկել է ցածր կալիբրի չինովնիկների հետեւից՝ գերեզմանատան վարիչ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյա, Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձ եւ այլն։ Իսկ ո՞ւր մնացին «խոշոր ձկները», ինչո՞ւ է նախաքննական մարմինը լռում:
Ի՞նչ փուլում է գտնվում «Մարտի 1»-ի գործը, ինչո՞ւ է հակակոռուպցիոն կոմիտեն լռում «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով (որին մեղադրում էր քաղաքացուն սպանելու համար), ի՞նչ եղավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գործը: Ի վերջո, որտե՞ղ են նախկին թալանչիները՝ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը`Քեթրինի Միհրանը, եւ այսպես շարունակ:
Ասել է թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ընկել է «մանր ձկների» հետեւից՝ ցույց տալու համար, թե նորաստեղծ կոմիտեն կոռուպցիայի դեմ է պայքարում, մինչդեռ «խոշոր ձկները» իրենց համար լող են տալիս: Այսպես, ազատ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, որը, լինելով պաշտոնյա, 500 մլն դոլարով ԱՄն-ում տուն է գնել, աշխատում են պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք 100 դրամով երթուղայինով էին երթեւեկում մինչեւ 2018 թվականը, իսկ հիմա մեքենայի ու տան կամ տների տեր են դարձել… Բա կոռուպցիան հո պոզ ու պոչով մեծ կենդանի չէ՞…»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02