ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում ի գիտություն վարորդների՝ հորդորում է հոկտեմբերի 17-19-ին հատկապես Արցախ, Սյունիք, Լոռի և Տավուշ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նա մասնավորապես գերել է. «Հոկտեմբերի 17-ին մեր երկիր Ուրալի տարածքից ներթափանցելու է արկտիկական ճակատ, որը Հայաստանում գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: Հոկտեմբերի 17-18-ին, 16-ի հետ համեմատած, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում 8-10 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի ամսի 18-ը: Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1000մ-ից բարձր բարձրության վրա սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում , Վայոց Ձորի նախալեռներում ինչպես նաև Երևանում սպասվում է թույլ անձրև: Միայն Շիրակում այդ ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի, այստեղ տեղումների հավանականությունը շատ փոքր է: Հոկտեմբերի 20-ից ցիկլոնը կթուլանա և օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47