Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում նոյեմբերի 18-ին ավարտվեց «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման եռօրյա հանդիպումը, որին մասնակցում էին տարբեր բուհերի ներկայացուցիչներ Հայաստանից և Արցախից:
Վերապատրաստումները բացահայտում են բուհերի լավագույն փորձը, հնարավորություն տալիս մասնակիցներին ձեռք բերել նոր գործիքակազմ և սկզբունքներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի շահակիցների հետ կապի պատասխանատու Արմենուհի Մհերյանն ասաց, որ վերապատրաստման գործընթացը շարունակական բնույթ է կրում և միտված է կրթության որակի բարելավման
«Այս ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 16-ին: Վերապատրաստման այս փուլին ընդգրկված 11 մասնակիցներից 6-ն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, մյուսները` հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ են»,-ասաց նա
Մհերյանի խոսքով` ներկայում կրթության ոլորտում բավականին թիրախային խնդիր է ինչպես կրթական ծրագրերի մշակումը, կազմակերպումը, այնպես էլ բարելավումը` նոր գործիքների կիրառման համատեքստում:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար Անժելա Բարսեղյանը նշեց, որ նման վերապատրաստումները դրական են ուսանողակենտրոն մոտեցման առումով:
«Այս ծրագիրը մեզ համար նոր հնարավորություններ, մոտեցումներ, մեթոդներ տվեց, որը հետագայում կկիրառենք մեր իսկ բուհերում»,-ասաց նա:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ամբիոնի ներկայացուցիչ Անահիտ Մինասյանն էլ հավելեց, որ վերապատրաստումները ոչ միայն նոր գիտելիքներ և նոր գաղափարներ են տալիս, այլև ազդում են մտածելակերպի վրա` հարցին նորովի մոտենալու տեսանկյունից:
«Ես արդեն որոշ ժամանակ է՝ մասնակցում եմ այս վերապատրաստումներին և շատ երախտապարտ եմ: Դասավանդման գործընթացում միայն մեթոդիկան բավարար չէ, պետք է փորձել փոփոխություններ անել նաև գաղափարապես»,-ասաց նա:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55