Միքայելյան» բժշկական կենտրոնից նոյեմբերի 18-ին՝ ժամը 01.05-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նա հիվանդանոցում հայտնել էր՝ Քանաքեռի գերեզմանատանն ընկել է: Ժամը 01.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 22-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ տանն ընկել է:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, սակայն, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները մարմնական վնասվածքները ստացել էին ժամը 00.30-ի սահմաններում Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. անհայտ անձը դանակահարել էր նրանց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.30-ին Քանաքեռի 6-րդ փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել թաղեցիներին:
18-ամյա երիտասարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03