Սիրիական բանակի դիրքերի վրա իսրայելական օդուժի հարձակման ժամանակ չորս սիրիացի զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Իսրայելական ռազմաօդային ուժերը տեղական ժամանակով ժամը 6:30-ին ավիահարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին երկրի կենտրոնում և ափին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունն ընդգծել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը։
Նշվում է, որ շուրջ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 13-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել էին սիրիական «Շայրաթ» օդանավակայանի վրա, ինչի հետևանքով սիրիացի երկու զինվոր էր զոհվել, երեքը՝ վիրավորվել։