ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է բախվել սեփական նախագահական արշավը ֆինանսավորելու համար միջոցների սղության, քանի որ Հանրապետական կուսակցության գլխավոր հովանավորները ձգվում են դեպի Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի եւ այլ հավանական հավակնորդների թեկնածությունը, գրում է The Hill-ը։
Ու թեեւ Թրամփի թիմն ունի ավելի քան 110 միլիոն դոլարի պահուստ, դաշնային օրենքը թույլ չի տալիս նրան օգտագործել այդ բոլոր միջոցները՝ իր նախընտրական քարոզարշավն առաջ մղելու համար, քանի որ գումարի մեծ մասը հավաքվել է այն կազմակերպությունների կողմից, որոնք պաշտոնապես կապված չեն նախկին նախագահի եւ նրա նախընտրական արշավի հետ: The Hill-ը գրում է, որ Թրամփը հիմնադրամի տրամադրության տակ եղած ընդհանուր միջոցներից միայն 13,5 միլիոն դոլարը կարող է օգտագործել։
Ավելի վաղ ամերիկացի միլիարդատեր ներդրող Քենեթ Գրիֆինը, որը հայտնի է որպես ԱՄՆ Հանրապետական կուսակցության խոշորագույն հովանավորներից մեկը, հայտարարել էր, որ կուսակցությունում սերնդափոխության ժամանակն է, ուստի 2024 թվականին Թրամփը չպետք է առաջադրվի նախագահի պաշտոնում։ Ինքը՝ Գրիֆինը, մտադիր է աջակցել Ֆլորիդայի գործող նահանգապետ Դեսանտիսին, որը, սակայն, նախագահական մրցարշավին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել։
Նոյեմբերի 16-ին Թրամփը հայտարարել էր 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02