Ֆրանսիայի Սենատի բանաձեւը, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է, պարտադիր ուժ չունի: Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը
«Միաժամանակ պետք է հասկանալ, որ սա քաղաքական նախադեպ է, երբ ԵՄ լոկոմոտիվ երկրներից մեկի Սենատը նման որոշում է կայացնում: Ըստ էության, կոչ է անում գործադիր իշխանությանը շատ հստակ քայլերի գնալ, եւ բնական է, որ ԵՄ շատ երկրների համար սա կարող է լինել նախադեպ: Պետք չէ բացառել, որ նման բանաձեւեր ընդունվեն նաեւ եվրոպական այլ երկրների խորհրդարաններում»,-ասաց նա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադառնալով, Սենատի բանաձեւ այն հատվածին, որտեղ կոչ է արվում կառավարությանը դիտարկել ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը, նախ նկատեց, որ աշխարհում 4 մեծ ընկերություններ կան էներգետիկ ռեսուրսների ոլորտում, որից երկուսը բրիտանական են, մեկն ամերիկյան, 4-րդը՝ ֆրանսիական, ապա շարունակեց. ««Բրիթիշ պետրոլիումը» Ադրբեջանում 81 մլրդ եվրոյի ներդրումներ է արել, նաեւ մեծ ներդրումներ է արել Միջին Ասիայի երկրներում, հետեւաբար Բրիտանիային պետք են, որ էներգետիկ ուղիներն անցնեն նաեւ Սյունիքով: Եթե նայում ենք այդ համատեքստում, տեսնում ենք, որ Ֆրանսիան, մասնավորապես «Տոտալ» ընկերությունը, դուրս է մնացել այս հնարավոր ապագա նախագծերից: Եվ եթե Ֆրանսիան ուզում է ներկա գտնվել տարածաշրջանի գործընթացներին, Ադրբեջանը զբաղված է Ֆրանսիայի մրցակից Բրիտանիայի կողմից, եւ Ֆրանսիան ստիպված է Հայաստանի կողմից հանդես գալ, որ այս մեծ առեւտրին մասնակից լինի: Հիմա նա կարող է Հայաստանի շահերից հանդես գալ, եթե այդ շահերը հանընկնում են, մյուս կողմից ապագայում կարող է նաեւ առեւտրի մեջ մտնել եւ Հայաստանի շահերը զիջելով ինչ-որ դիվիդենտներ ստանալ Ադրբեջանից ու Թուրքիայից»,-ասաց նա:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55