Ուկրաինայում պատերազմը շարունակում է սեպ խրել Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի նրա գործընկերների միջեւ, իսկ արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաները կտրում են իրենց ճանապարհը տարածաշրջանով՝ ավելի սերտ դաշինքներ ստեղծելու եւ նոր առեւտրային ուղիներ կառուցելու համար, գրում է Eurasianet-ը։
Նոյեմբերի 17-ից 18-ը ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը այցելել է Ղազախստան, այնուհետեւ մեկնել Ուզբեկստան՝ հանդիպելու Կենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարների հետ եւ մասնակցելու Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ նոր կապերի զարգացմանը նվիրված համաժողովին։
Բորելը, օգտվելով առիթից, ներկայացրել է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր հաստատելու առավելությունները Ռուսաստանի ավանդական դաշնակիցների համար:
«Կապեր ու հնարավորություններ ունենալը լավ է։ Սակայն գերկախվածությունը եւ ընտրության բացակայությունը կարող են թանկ արժենալ», - ասել է նա ԵՄ-ի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ ներգրավվածությանը նվիրված համաժողովում՝ հավելելով, որ սա վերաբերում է նաեւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։
«Ինչպես, որ մենք ենք Եվրոպայում կենտրոնացած մեր ռազմավարական ինքնավարության զարգացման վրա, այնպես էլ գիտակցում ենք նույնը անելու մեր գործընկերների ցանկությունը: Մենք հարգում ենք Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների բնական ցանկությունը եւ աջակցում որեւէ միջազգային գործընկերոջից ունեցած կախվածությունից հրաժարվելուն՝ անկախ պատմությունից եւ աշխարհագրությունից: Մենք աջակցում ենք մեր կենտրոնասիացի ընկերների ընտրության ազատության իրավունքին», - շարունակել է նա՝ նշելով, որ, երբ խոսում են ԵՄ-ի եւ Կենտրոնական Ասիայի միացման մասին, դա տեղի չի ունենում այլ ասոցիացիաների հաշվին. այն ուժեղացնում եւ լրացնում է այս կապերը՝ որպես ավելի մեծ ցանցի մի մաս:
Ռուսաստանն այլ կերպ է նայում հարցին: Մոսկվան նախկինում քննադատել է Կենտրոնական Ասիայի եւ Արեւմուտքի միջեւ սերտ համագործակցությունը, հատկապես Ղազախստանի հարցում։
Այս ամիս Մոսկվան կրկին դժգոհություն է հայտնել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուն այցելել է Կենտրոնական Ասիա եւ 25 միլիոն դոլար խոստացել՝ առեւտրային ուղիներն ուժեղացնելու եւ ներդրումներ հավաքագրելու համար:
ՌԴ ԱԳՆ խոսնակ ՄԱրիա Զախարովան հեգնելով նել է, որ Վաշինգտոնը շարունակել է իր միտքն այն մասին, որ Ամերիկան կարող է «շահավետ» այլընտրանք դառնալ Մոսկվային եւ Պեկինին՝ մատնանշելով, որ Վաշինգտոնի իրական ցանկությունը «անկախ երկրները հնազանդ արբանյակների վերածելն է:
«Ընդհակառակը, Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Կենտրոնական Ասիայի երկրներին եւ ժողովուրդներին՝ ի շահ նրանց զարգացման եւ տնտեսական բարգավաճման», - ասել է Զախարովան:
Անցյալ ամիս Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը հանդիպել էր Կենտրոնական Ասիայի ղեկավարների հետ, որին հաջորդել էր Եվրահանձնաժողովի եւ Ղազախստանի միջեւ կնքված համաձայնագիրը:
Բորելը նաեւ ոգեւորված էր Ղազախստանի հետ գործընկերությամբ այն ժամանակ, երբ Աստանայում հանդիպել էր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւին: Անուղղակիորեն ակնարկելով Ուկրաինայի նկատմամբ Աստանայի քաղաքականությանը, նա ընդգծված շնորհակալություն էր հայտնել Ղազախստանին՝ «ՄԱԿ-ի կանոնադրության եւ, մասնավորապես, բոլոր երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանը հաստատուն հանձնառության համար»:
Ուզբեկստանը նույնպես ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Եվրոպայի հետ։
«Բարդ եւ անկանխատեսելի աշխարհաքաղաքական գործընթացները ընդգծում են փոխշահավետ գործընկերությունների ընդլայնման» անհրաժեշտությունը», - ասել էր նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, ով հաջորդ շաբաթ կայցելի Ֆրանսիա: Այս մասին հայտնել են նրա գրասենյակից:
ԵՄ-ը եւ Կենտրոնական Ասիան ձգտում են զարգացնել տրանսպորտային երթուղի, որը կոչվում է «Միջին միջանցք» եւ շրջանցում է Ռուսաստանն ու անցնում Կասպից ծովով:
«ԵՄ-ը 300 միլիոն եվրո է հատկացրել՝ առաջիկա չորս տարիների ընթացքում տարածաշրջանը ֆինանսավորելու համար, եւ այսօր մեր մարտահրավերն է գտնել ուղիներ, որոնցով մենք կարող ենք ամուր կապեր կառուցել», - ասել էր Բորելը:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02