Այսօր Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, կապված 16.11.2022թ. ՀՀ-ից նրա ելքը ապօրինի արգելելու հետ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ այդ օրվա իրադարձությունները ՝ Եվ այսպես, նոյեմբերի 16-ին, գիշերվա ժամը 02.30-ին Զվարթնոց օդանավակայանում սահմանապահները Ա.Աշոտյանին հայտնում են, որ նրա ելքը երկրից արգելված է, քանի որ նա հանդիսանում է ինչ-որ գործով մեղադրյալ: Տալիս են քննիչի հեռախոսահամարը: Ես գիշերվա ժամը 3-ին զանգում եմ քննիչին, ով երկրորդ փորձից պատասխանում է իմ զանգին /մարդը բնականաբար քնած էր, ինչը հետագայում հաստատեց բանավոր կարգով/ և ասում է, որ հսկող դատախազի կողմից Ա.Աշոտյանի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում /մեղադրանքի որոշման նոր անվանումն է/: Նույն օրը երեկոյան ժամը 20.30-ին Քննչական կոմիտեի շենքում Ա.Աշոտյանին են հանձնվում նշված որոշումը և քննիչի որոշումը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը ընտրելու մասին: Երկու որոշումն էլ թվագրված են 16.11.2022թ., ժամի մասին նշում առկա չէ: Այսինքն՝ Ա.Աշոտյանի ՀՀ-ից ելքի արգելքն օրինական լինելու համար պետք է տեղի ունենար հետևյալը՝ 2022 թվականի նոյեմբերի 16-ի ժամը 00.01-ից մինչև 02.30-ը հսկող դատախազը պետք է գտնվեր իր աշխատանքի վայրում և կայացներ մեղադրանքի որոշումը, այնուհետև պետք է դրա բնօրինակը փոխանցեր քննիչին, ով բնականաբար ևս պետք է գտնվեր աշխատանքի վայրում, քննիչը պետք է կայացներ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և այդ մասին տեղեկացներ ոստիկանության կամ ԱԱԾ հերթապահ աշխատակցին, ով իրավասություն ունի տեղեկություն ներբեռնելու ՍԷԿՏ համակարգում, որն էլ պետք է հասցներ կատարեր այդ գործողությունը: Այդ ամենը առավելագույնը 2 ժամ 29 րոպեի ընթացքում: Եթե կա մեկը, ով հավատում է այս հիպերարագ գործողությունների հավանականությանը, ապա սրտանց շնորհավորում եմ մեր իրավապահ համակարգի մասին կատարյալ անտեղյակության համար: Հ.Գ. Հասկանալի է, որ ոչ հսկող դատախազին, ոչ էլ քննիչին այս թատրոնը պետք չէր և այս ամենի հեղինակները գտնվում են շատ ավելի բարձր դիրքերում: Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ հանցագործության մասին հաղորդման ընթացքը, եթե այդպիսին լինի, չի ունենալու օրինական ավարտ, այլ գործը կոծկվելու է: Հ.Հ.Գ. Նման դեպքերում ճիշտը պոպկոռն առնելն է և դիտելն է, թե ինչպես է հերթական անգամ խայտառակվելու կապիտուլյանտ իշխանությունը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44