ARM | RUS |

20-ից ավելի կոնգրեսականներ Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու սահմանափակումներ կիրառելու գործընթաց են սկսել. ՀՅԴ

21.11.22 | 15:14

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր հոկտեմբերի 15-նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում: Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած համայնքային կոալիցիայի ներկայացուցիչները՝ հայկական, հունական, հրեական և քրդական կազմակերպությունները, հոկտեմբերի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել Փենսիլվանիայում սենատի անդամի թեկնածու, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզի դեմ՝ պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Օզի և նրա մրցակից, Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանի միջև հեռուստաբանավեճի ժամանակ։ Հատկանշական է, որ Ֆեթերմանn իր հերթին աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բանաձևերին, ինչպես նաև Սպիտակ տան դիրքորոշմանը: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի ջանքերի արդյունքում` հնարավոր եղավ խափանել Հայոց ցեղասպանությունը ժխտող Մեհմեթ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ, իսկ Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը հաղթեց ընտրություններում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ հրապարակել է վարկանիշային աղյուսակ, որտեղ իր գնահատականն է տվել Կոնգրեսի անդամների գործուղություններին հայ համայնքի նկատմամբ։ Միացյալ Նահանգների ողջ տարածքում հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել 88 թեկնածուների, ովքեր իրենց գործողություններով վաստակել են հայկական համայնքի աջակցությունը ՝ ի պաշտպանություն Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների: Ավելի քան քսան կոնգրեսականներ ներառող երկկուսակցական խումբը, Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Պապասի գլխավորությամբ, օրենսդրական գործընթաց է սկսել, որով նախատեսվում է 2023թ․ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում Սպիտակ տան վարչակազմի վրա սահմանափակումներ կիրառել՝ Թուրքիային F-16 ինքնաթիռներ և արդիականացման սաքավորումներ վաճառելու գործընթացում։ Այս արդյունքին հասնելու համար՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը առաջնորդել է ամերիկյան համայնքային կազմակերպությունների կոալիցիա՝ քրդական, հունական, հրեական, կիպրական, մերձավոր-արևելյան և քրիստոնեական կազմակերպությունների մասնակցությամբ։ ԱՄՆ Սենատում նոյեմբերի 15-ին կայացած լսումների և հարց ու պատասխանի ընթացքում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժոովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության, 907-րդ բանաձևի չվերականգնման, Հայաստանին ու Արցախին բովանդակային օժանդակության չտրամադրման համար։ Եվրոպա Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև Արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ Հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանել էր Հայաստան։ Պատվիրակության կազմում էին Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատվիրակության անդամներին ուղեկցում էին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ Նոյեմբերի 1-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնագահի, ընդիմության ներկայացուցիչների, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ։ Պատվիրակությունը նաև այցելել է Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան։ Նոյեմբերի 2-ին պատվիրակությունն այցելել է Եռաբլուր զնվորական պանթեոն և Խոր Վիրապ, այնուհետեւ մեկնել Սյունիք, հանդիպել Գորիսի համայնքապետի հետ և այցելել ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր։ Նոյեմբերի 3-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳՆ փոխնախարարի հետ։ Փաստահավաք առաքելության այցն ամփոփվել է մամուլի ասուլիսով։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրման 20-ամյակի առթիվ նոյեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Եվրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թվով պատգամավորներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Բելգիայի Թագավորության Ֆեդերալ և երկրամասային խորհրդարանների պատգամավորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գործընկերներ և բարեկամներ: Ֆրանսիա Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը։ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը բարձր է գնահատել ֆրանսիայի Սենատում միաձայնությամբ ընդունված բանաձևը։ Ըստ հանձնախմբի՝ այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության վրա առավել բարձր ճնշում և պարտավորություն կլինի, որպեսզի իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի հանձնախումբը և ֆրանսիացի պատգամավորները միայնակ կլինեն, եթե Հայաստանի իշխանությունները ու հայաստանյան դիվանագիտությունը չգործեն նույն ուղղությամբ։ Կա երկրորդ շատ կարևոր կետ բանաձևի մեջ։ Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ քննարկումները և նյութը փակ համարել, հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարությանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Սենատը նաև պահանջում է Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնել։ Հայ Դատի հանձնախումբը սատարում է այս առաջարկը և վերահաստատում է իր անվերապահ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ ի շահ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության, անկախության և ազատագրության։ Կանադա Մոնրեալի Հայ կենտրոնում հոկտեմբերի 26-ին կայացել է «Հանուն Հայրենիքի և Հայ դատի» խորագրով ընթրիք նվիրատվություն։ Ընդհանուր առմամբ հանգանակվել է 255 հազար դոլլար։ Օրվա գլխավոր բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ով փոխանցեց օրվա պատգամն ու Հայ դատի արդի քաղաքական առաջնահերթությունները։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ Բրիտանական Կոլումբիա նահանգի վարչապետ Ջոն Հորգանը նամակ է ուղղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որով իշխանությունից ուշադրություն է պահանջում Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական արարքների նկատմամբ և բողոքում կենտրոնական իշխանության անբավարար արձագանքի առնչությամբ։ Նշենք, որ հոկտեմբեր 3-ին, Կանադայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հանդիպում էր ունեցել Ջոն Հորգանի հետ, որտեղ խոստացել էր Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի հարցը բարձրացնել Ջասթին Թրյուդոի մոտ։ Մեծ Բրիտանիա Հոկտեմբերի 18-ին Միացյալ Թագավորության խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն անցկացրե է իր ամենամյա ընդհանուր ժողովը և ընտրել խմբի նոր կազմ։ Խմբի աշխատանքները շարունակելու է ղեկավարել Թիմ Լոութոնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը շարունակում է անդամակցել խմբին։ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ատենապետ Անետ Մոսկոֆյանը շարունակում է իրականացնել խմբի քարտուղարի պարտականությունները։ Ավստրալիա Ավստրալիահայ համայնքի ավելի քան 500 ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Սիդնեյի կենտրոնում՝ կոչ անելով կառավարությանը դադարեցնել իր լռությունը և Ադրբեջանին անվանել ագրեսոր, այն բանից հետո երբ կենտրոնական իշխանությունը չի հրապարակել պաշտոնական հայտարարություն, որով դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Նոյեմբերի 2-ին Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն առաջին անգամ հայտարարել է, որ Ադրբեջանն է պատասխանատու հայ ռազմագերիների հանդեպ հանցագործությունների համար և մեղադրել ագրեսիայի մեջ։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ այսպիսի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների հռետորաբանության մեջ, քանի որ նախկինում երկիրը իր հայտարարությունները հասցեագրում էր երկու կողմերին։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպել է նաև հայկական շահերի պաշտպանության շաբաթ, որի գլխավոր բանախոսը կլինի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Լիբանան ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 19-ին Լիբանանում Շվեյցարիայի դեսպանատանը նամակ է հղել, որում խնդրում է հանդիպում` քննարկելու Ժնևի նահանգային խորհրդի կողմից հոկտեմբերի 14-ին ընդունված «Հայաստանի գոյատեւման համար» բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում Դաշնային ժողովին` դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նոյեմբերի 16-ին նամակ է հղել Լիբանանում Ֆրանսայի դեսպան Անն Կրիոյին՝ ողջունելով մեկ օր առաջ Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատի կողմից որդեգրված բանաձևը, որ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը: ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է բանաձևի որդեգրումը, որը մանրամասնորեն ու դիպուկ կերպով անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ ընդգծելով, որ կարևոր էր նիստի ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Դոլմաջյանի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասնակցությունը։ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հույս է հայտնել, որ ֆրանսիական կառավարությունն ականջալուր կլինի ֆրանսիացի ժողովրդի ներկայացուցիչների քաղաքական հստակ կամքին։ Սիրիա Սիրիայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 4-ին «Արամ Մանուկյան» ժողովրդային տանը կազմակերպել էր «Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականության հետևանքները տարածաշրջանում» խորագրով խորհրդաժողով։ Խորդաժողովին ներկա էին Բերիոյ Հայոց թեմի հայրապետական Նվիրակ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանը, քրիստոնյա և իսլամ հոգևոր պետեր, «Բաաս» կուսակցության Հալեպի քարտուղարը, նահանգապետի ներկայացուցիչը, Սիրիայի խորհրդարանի անդամներ, սիրիական կուսակցությունների, պաղեստինյան կազմակերպությունների, արաբական և հալեպահայ միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ և մտավորականներ։ Ուրուգվայ ՀՅԴ Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի շաբաթներ շարունակ տարած աշխատանքի շնորհիվ Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը։ Հավելենք, որ տարածված հաղորդագրությամբ՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով չի դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ ՀՅԴ Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները՝ հասնելու համար նաև գործադիր իշխանության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։ Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։


Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց

Զգուշացում. ցուցաբերեք առավելագույն զգոնություն և խուսափեք հեղեղավտանգ գոտիներին մոտ...

21:03

Մերձավոր Արևելքում իրավիճակը զարգանում է վատագույն սցենարով. Պեսկով

Մերձավոր Արևելքում իրավիճակը զարգանում է վատագույն սցենարով....

19:15

Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ

Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ

18:41

Քաշեք գյամերը. էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել. Ալեն Սիմոնյանի փողոցային հայհոյանքները

Քաշեք գյամերը. էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել. Ալեն Սիմոնյանի փողոցային...

18:38

«Կանազ»–ի շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել․ վնասվել է տանիքն ու ներքին հարդարանքը․ քաղաքապետի խոսնակ

«Կանազ»–ի շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել․ վնասվել է տանիքն ու ներքին...

17:28

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թ. մայիսի 4-5-ը

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թ. մայիսի...

17:16

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի...

17:05

Մարտունիում սպորտային համալիր կկառուցվի

Մարտունիում սպորտային համալիր կկառուցվի

16:49

«Շահրամանյանը պնդում է՝ վերջին հայտարարության տեքստը համաձայնեցվել է Փաշինյանի հետ», «ստում է, ներկա եմ եղել բոլոր զրույցներին». Գալստյանը և Ռուբինյանը ԱԺ-ում վիճեցին

«Շահրամանյանը պնդում է՝ վերջին հայտարարության տեքստը համաձայնեցվել է Փաշինյանի հետ», «ստում է,...

16:39

Դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից. Փաշինյան

Դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից....

16:13

Անցած տարի ՄԻԵԴ Հայաստանի դեմ 25 նոր հայց է ներկայացվել. Ինչի՞ մասին են դրանք

Անցած տարի ՄԻԵԴ Հայաստանի դեմ 25 նոր հայց է ներկայացվել. Ինչի՞ մասին են...

16:04

Կապահովվի Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակի ամբողջական բարեկարգումը

Կապահովվի Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակի ամբողջական...

15:46

Օկուպացված Ակնայում ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել

Օկուպացված Ակնայում ականի պայթյունից բնակիչ է...

15:37

Երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես ՀՀ հաջորդ վարչապետ

Երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես ՀՀ հաջորդ...

15:23

Իսրայելը հայտարարել է «Հորմուզի նեղուցի շրջափակման համար պատասխանատու իրանցի զինվորականի» սպանության մասին

Իսրայելը հայտարարել է «Հորմուզի նեղուցի շրջափակման համար պատասխանատու իրանցի զինվորականի»...

15:05

Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ...

14:49

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում. Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում. Էդուարդ...

14:34

Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել

Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման...

14:04

Որպես վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից. Փաշինյան

Որպես վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից....

13:47

Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, առատ տեղումներ կլինեն

Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, առատ տեղումներ...

13:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44