Կալֆոռնիան 5-դ կամ 6-րդ շուկան է աշխարհում, հետեւաբար անսպառ պահանջարկ ունեցող շուկա է, որտեղ իր համեստ տեղը կարող է գրավել հայկական արտադրանքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շնորհանդեսի ժամանակ իր խոսքում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը
: «Նշվեց, որ հայ-ամերիկյան առեւտրաշրջանառության մեծ աճ կա, եւ այդ աճի մի մեծ մասը Հայաստանի կողմից բարձր տեխնոլոգիաների ծառայություններն են: Հետեւաբար, երբ խոսում ենք Հայաստանի արտադրանքի մասին, դեռ շատ տեղ ունենք աշխատելու: Ինչու նախկինում այս աշխատանքը չի արվել: Միշտ Կալիֆոռնիան համարվել է բարդ շուկա, այն դեպքում երբ մեզ մոտ կա ավելի մոտ ռուսական կամ եվրոպական շուկան: Այն ծանր աշխատանքը, որ պետք է արվեր, չի արվել: Հիմա «Հայկական բիզնես անկյուն» նախագիծը սկիզբն է այն աշխատանքի, որ պետք է արվի: Մենք ունենք երկակի խնդիր. Մեկը բարձր որակ ապահովելն է, որպեսզի մրցունակ լինենք տեղի շուկայում, երկրորդն այն է, որ մենք չենք կարող ապահովել այն ծավալները, որի կարիքն ունի ԱՄՆ-ն, մասնավորապես Կալիֆոռնիան: Օրինակ, բազում դեպքեր կան, երբ հայ արտադրողը կարողացել է դուրս գալ լավագույն առեւտրային շղթաների վրա, սակայն գործարքը չի ստացվել ոչ թե այն պատճառով, որ որակը չենք կարողացել ապահովել, այլ որովհետեւ ծավալը չենք կարողացել ապահովել: Պետք է ճիշտ ռազմավարություն ընտրել»,-ասաց Սինանյանը: Նա ընդգծեց, որ պետք է կենտրոնանալ փոքր ծավալ, բայց բարձր որակ ունեցող արտադրանքի վրա, եւ ապահովել շուկայի մի նիշ, որը որեւէ այլ երկիր չի ապահովելու. «Դրա հնարավորությունը կա: Տեղական էթնիկ շուկան լավ սկզբնակետ է դրա համար: Դա լավ մուտք է նաեւ ոչ հայկական շուկա Նշենք, որ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի բացմանը մասնակցում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մի շարք բիզնեսների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայ արտադրող հնարավորություն կունենա ԱՄՆ-ում մասնակցելու ABC Corner-ին:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55