Goldman Sachs-ը իջեցրել է Brent տեսակի նավթի գնի իր կանխատեսումը չորրորդ եռամսյակի համար՝ մեկ բարելը մինչեւ 100 դոլար, վկայակոչելով այնպիսի գործոն, ինչպիսին է Չինաստանում COVID-19-ով հիվանդացության աճը, տեղեկացրել է Reuters-ը։ Goldman Sachs-ը հայտարարել է, որ 2023-ի համար անփոփոխ պահպանում է Brent տեսակի նավթի գնի կանխատեսումը մեկ բարելը 110 դոլարի մակարդակում։ «Մենք նախկինի պես կարծում ենք, որ արդյունահանումը Ռուսաստանում այս պահից կկրճատվի օրական 0,6 մլն բարելով, ընդ որում՝ ավելի խոր եւ կտրուկ խափանման վտանգը դեռեւս պահպանվում է»,- ասել է բանկը՝ նախազգուշացնելով, որ պաշարները կարող են նորից սպառվել 2023թ. առաջին կեսին, եթե ՕՊԵԿ-ը եւ նրա դաշնակիցները պահպանեն արդյունահանման ընթացիկ քվոտաները։ Նավթի գներն իջել են՝ երկուշաբթի հասնելով երկամսյա նվազագույնին, քանի որ մատակարարումների վերաբերյալ մտավախությունները նահանջել են, իսկ Չինաստանի կողմից վառելիքի պահանջարկի եւ դոլարի թանկացման հետ կապված անհանգստությունները կենտրոնական տեղ են զբաղեցրել։ Brent տեսակի նավթի մոտավոր գները սակարկվել են մեկ բարելը 87 դոլարին մոտ։ «Չնայած գայթակղիչ է իրացվելիության պակասը համարել գների նոյեմբերյան հերթական կապիտուլյացիայի մեղավոր, մենք կարծում ենք, որ շուկան իրավունք ունի անհանգստանալ ապագա հիմնարար ցուցանիշների հետ կապված, անգամ եթե տեխնիկական գործոնները կարողանան խորացնել դեպի ներքեւ շարժումը»,- նշվել է բանկի հաղորդագրությունում»։ Բանկը նաեւ հայտարարել է, որ «հստակության բացակայությունը G7-ի գնային շեմի» հարցում կարող է ավելացնել անհանգստությունը շուկայում։ Goldman Sachs-ը սեպտեմբերի իջեցրել էր նավթի գների իր կանխատեսումը այս եւ 2023-ի համար՝ վկայակոչելով պահանջարկի ավելի ցածր աճի հավանականությունը։ Հոկտեմբերին բանկը բարձրացրել էր կանխատեսումները՝ ՕՊԵԿ+-ի արտադրողների կողմից համաձայնեցված արդյունահանման կրճատման պատճառով։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02