Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հույս ունի, որ նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովը վճռական ներդրում կունենա կազմակերպության կատարելագործման գործում։ Այս մասին նա լրագրողներին ասաց երկրների ղեկավարների մակարդակով միջպետական ֆորումի նախաշեմին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Ակնկալում ենք, որ այս գագաթաժողովն արդյունավետ կլինի, եւ հանդիպումը պետք է վճռական ներդրում ունենա մեր կազմակերպության կատարելագործման գործում։ Պետք է իսկապես հասնել այնպիսի վիճակի, որ ՀԱՊԿ-ի հետ հաշվի նստեն մի շարք այլ ինտեգրացիոն կառույցներ, կազմակերպություններ՝ տարածաշրջանային, միջազգային։ Դրա համար մենք ինքներս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր կազմակերպության ներսում տիրի կորպորատիվ համերաշխություն, որպեսզի մենք պահպանենք անվտանգությունը ՀԱՊԿ տարածքում։ Որպեսզի մենք իսկապես փորձենք լսել միմյանց, երբ խոսում ենք ինչ-որ բաների մասին: Ցավոք, եկեք անկեղծ լինենք, միմյանց նկատմամբ պահանջները բավականին շատ են։ Եվ պետք է ասել այդ մասին բաց եւ անկեղծ, ինչպես անում են իսկական բարեկամները։ Միայն այդպես կարելի է հասնել այն նպատակներին, որ քո առջեւ դնում ես»,- ասաց նախարարը։
Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին՝ Վլադիմիր Մակեյին խնդրեցին մանրամասներ հայտնել առաջնահերթությունների մասին, որոնք պետք է հայտարարի երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթաժողովում։
Նախարարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, Բելառուսի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերում չի փոխվում։ «Հիմնականում ոչինչ չի փոխվում։ Մենք միշտ հանդես ենք եկել բոլոր վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։ Այն բանի համար, որ եթե դու կազմակերպություն ես ստեղծում, այն պետք է արդյունավետ գործի: Իրար օգնելու համար, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, երբ անհիմն ճնշում է գործադրվում այս կամ այն երկրի վրա, ինչը, ցավոք, մենք, անկեղծ ասած, հիմա չենք տեսնում Բելառուսի հանդեպ։ Բայց դիրքորոշումը հիմնովին չի փոխվում։ Բնականաբար, մոտեցումները փոխվում են՝ կախված այն իրավիճակից, որը ձեւավորվում է մեր տարածաշրջանում, ամբողջ աշխարհում։ Մենք պետք է հաշվի առնենք։ Մենք այդ մասին խոսում ենք բաց եւ անկեղծ։ Բացարձակապես բաց ենք մեր կազմակերպության զարգացման հետագա ուղիների վերաբերյալ անկեղծ երկխոսության համար»,- ասաց Վլադիմիր Մակեյը:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02