Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն Ազգային ժողովում բացման խոսքով հանդես է եկել Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի II-րդ փուլի շրջանակում ԵՄ օրենսդրության մոտարկման գործընթացի վերաբերյալ իրազեկման հանդիպմանը: Նվարդ Վարդանյանն ընդգծել է Եվրոպայի միության աջակջությամբ Հայաստանում իրականացվող բազմոլորտ բարեփոխումային օրակարգի արժեքավորությունը, ինչպես նաև դրա շարունակականությանն ուղղված գործուն քայլերը: Նվարդ Վարդանյանը կարևորել է նաև ԵՄ օրենսդրության մոտարկման գործընթացին ուղղված իրազեկման հանդիպումներին ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը: Ներկայացվել են նաև Արդարադատության նախարարության՝ որպես ՀԸԳՀ-ից բխող օրենսդրության մոտարկման գործընթացը համակարգող մարմնի կողմից տարվող աշխատանքները և ներկայիս ընթացը: Այս լույսի ներքո, Նվարդ Վարդանյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացվող մոտարկումը կիրականացվի օրենքի կարգավորումներին համապատասխան, ինչպես նաև այդ գործընթացի ապահովման նպատակով Արդարադատության նախարարությունում կձևավորվի հատուկ անձնակազմ: Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Միկելե Դինելին ներկայացրել է ԵՄ օրենսդրության մոտարկման մեխանիզմները, առանձնահատկությունները, ինչպես նաև առանձնացրել՝ ԵՄ օրենսդրության մոտարկման այլ երկրների լավագույն փորձը: Ծրագրի ներկայիս փուլով վերոնշյալ հանդիպումը կազմակերպվել էր Ազգային ժողովի հանձնաժողովների փորձագետների և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15