Netflix-ին մեղադրել են հեղինակային իրավունքների խախտման մեջ։ Այդ մասին գրում է The Daily Mail-ը։ Բրազիլուհի գրող Մերի Քանյինը Twitter-ում գրել է, որ Netflix-ի նոր սերիալը՝ «1899»-ը, նման է իր՝ 2016 թվականի «Սեւ լռություն» գրաֆիկական վեպին։ Նրա խոսքով՝ շոուն բարձրացնում է իր աշխատանքում նկարագրված բուրգերի թեման: Քանյինը ծառայությանը մեղադրել է նաեւ սերիալում իր գրքի սյուժեից որոշ մանրամասներ օգտագործելու մեջ, այդ թվում՝ հերոսների մահվան հետ կապված դրվագներ։ Կինը նշել է՝ իր սիրտը կոտրվել է, երբ պարզել է, որ իր աշխատանքն օգտագործվում է այս կերպ։ Նա նաեւ նշել է, որ շոուի նկարահանումից առաջ Netflix-ը չի կապվել իր հետ եւ չի ստացել նախագիծը թողարկելու որեւէ թույլտվություն: Ժապավենի պրոդյուսեր Յանտյե Ֆրիզը պատասխանել է գրագողության մեղադրանքներին՝ սոցիալական ցանցերում հրապարակելով, որ սերիալը օրիգինալ պատմություն է։ Այն չի պարունակում գրագողություն։ «Մինչ այս պահը մենք նույնիսկ չգիտեինք [Սեւ լռություն] վեպի գոյության մասին։ Գրեթե երկու տարի մենք քրտինք ու արյուն ենք թափել՝ աշխատելով «1899» ֆիլմի ստեղծման վրա: Սա ինքնատիպ սյուժե է, դրա հիմքում ոչ մի աշխատություն չկա»,- հայտարարել է նա:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01