Գերմանական ընկերությունների թիվը, որոնք անտեսել են չինական շուկայից չափազանց ուժեղ կախվածության ռիսկերը, ապշեցուցիչ է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ընդգծելով դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը, հայտնում է Reuters-ը։ «Չինական շուկայի կարեւորությունը բացատրման արիք չունի», - ասել է նա, բայց նպատակը որեւէ շուկայից կախված լինելը չէ: «Հետեւաբար, ես զարմացած եմ, թե որքանով են որոշ ընկերություններ կախված առանձին շուկաներից եւ ամբողջությամբ անտեսում են ռիսկերը», - ասել է Շոլցը: Նրա խոսքով՝ նման կախվածությունները ցույց են տալիս, որ Գերմանիան պետք է ավելի ակտիվ լինի հումքի նյութերի հարցում, ինչպիսիք են լիթիումն ու կոբալտը։ «Նույնիսկ հանքարդյունաբերության ոլորտում մենք այլեւս չենք կարող մեզ թույլ տալ հարմարավետ զգալ», - հավելել է կանցլերը: Նոյեմբերի սկզբին Շոլցը դարձել է Մեծ Յոթնյակի (G7) առաջին ղեկավարւը, որը COVID-19-ի համավարակից հետո այցելել էր Չինաստան։ Նրա կատարած այցը կապված էր իր կոալիցիայի ներսում Պեկինի հետ հարաբերությունների վերաբերյալ քննադատության հետ։ Շոլցը փորձում էր հավասարակշռություն գտնել եվրոպական ընկերությունների համար հավասար պայմաններ ապահովելու եւ Գերմանիային չինական շուկայից մեծ կախվածությունից ազատելու միջեւ։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02