ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները գործադրում են բոլոր ջանքերը Համագործակցության ներսում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այս մասին շաբաթ օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Խոսելով հակամարտությունների մասին, որոնք, ցավոք, տեղի են ունենում ԱՊՀ տարածքում, ես վստահ եմ, որ դրանք կլուծվեն խաղաղ ճանապարհով: ԱՊՀ երկրների ղեկավարներն ամեն ջանք գործադրում են այս հակամարտությունների շուտափույթ լուծմանը նպաստելու համար»,-ասել է նա։ Լեբեդևը հավելել է, որ Համագործակցության երկրների ղեկավարներից որևէ մեկը՝ո՛չ պետությունների, ո՛չ կառավարությունների ղեկավարները, կասկածի տակ չեն դնում ԱՊՀ-ի պահպանման և հետագա զարգացման անհրաժեշտությունը։ «Բացի այդ, մենք մինչև 2030 թվականը և դրանից հետո ունենք բազմաթիվ ծրագրեր, քննարկում ենք նոր երկաթուղային գծերի կառուցումը դեպի Չինաստան, Ղրղզստան, Ուզբեկստան»,-ասել է նա։ Լեբեդևը հիշեցրել է, որ նախատեսվում է մի շարք երկաթուղային գծեր անցկացնել Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի տարածքով հարավից մինչև Պարսից ծոց: Նաև Աֆղանստանով դեպի Պակիստան երկաթուղային գծի նախագիծ կա։ «Համագործակցությունը շատ ակտիվ է՝ սա տրանսպորտ է, սա էներգիա է, սա տիեզերք է, սա միջուկային էներգիա է և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործում, էկոլոգիան համագործակցության շատ կարևոր ոլորտ»,-հավելել է նա։
17:52
17:38
17:23
17:08
16:48
16:35
16:13
16:02
15:47
15:25
15:07
14:45
14:23
14:09
13:55
13:42
13:26
13:13
12:42
12:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14