Գանձ փնտրողները մետաղորսիչի միջոցով հայտնաբերել են Շոտլանդիայում միջնադարյան մետաղադրամների ամենամեծ գանձարանը, հայտնում է LiveScience-ը։ «Սա 19-րդ դարից Շոտլանդիայում հայտնաբերված մետաղադրամների միջնադարյան ամենամեծ պահեստարաններից մեկն է, որը հարյուր հազարավոր ֆունտ սթեռլինգ կարող է գնահատվել: Սակայն մետաղադրամների հետագա ուսումնասիրությունը կօգնի ավելի ճշգրիտ որոշել դրանց արժեքը»,- նշել են գիտնականները։ Գանձը կոչվել է «Դանսկորի» գանձ՝ ի պատիվ այն գյուղի, որտեղ այն գտնվել է։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 8407 հնագույն արծաթյա դրամ։ Հենց որ սիրահարները պատահաբար հայտնաբերել են գտածոն, նրանք անմիջապես այդ մասին հայտնել են իշխանություններին։ Դրանից հետո գանձը եւ դրա հայտնաբերման վայրը ուսումնասիրել են Շոտլանդիայի ազգային թանգարանի հնագետները։ Գիտնականների խոսքով՝ գանձը բաղկացած է շոտլանդական, իռլանդական եւ անգլիական արծաթե մետաղադրամներից, որոնց մեծ մասը Էդվարդ I-ի եւ Էդվարդ II-ի փենիներ են՝ թվագրված 12-րդ եւ 14-րդ դարերով։ Այժմ գիտնականները հայտնաբերված մետաղադրամները ներառում են կատալոգում, չափումներ են անում, կշռում են դրանք ու լուսանկարում: Դրանից հետո իշխանությունները կորոշեն, թե պատկանում է արդյոք այդ գանձը պետությանը։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02