ARM | RUS |

Մեր լռելը թշնամին ընկալում է որպես թուլության նշան ու անցնում գործի. Անդրանիկ Թեւանյան

27.11.22 | 15:44

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը, հայտարարություն էր ընդունել 44-օրյա պատերազմի կապակցությամբ։ Նենգափոխվել է Ղարաբաղյան հակամարտության էությունը, օգտագործվել է ռազմատենչ հռետորաբանություն, Հայաստանին ու Արցախին ներկայացվել են անընդունելի պահանջներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ Նա նաեւ նշել է.

«Ադրբեջանի խորհրդարանին պատասխան չտալը, լռելը կարող է մեր թշնամիների ու բարեկամների կողմից ընկալվել որպես համաձայնության նշան։ ՀՀ իշխող մեծամասնությունը և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, լռության են մատնում մեր դեմ հարձակումները և անգամ Ալիևի անձնական վիրավորանքները։ Թշնամին դա ընկալում է որպես թուլության նշան ու անցնում գործի։ Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չանդրադարձավ նաև 2021–ի հունիսի 15–ին Շուշիում Ալիևի ու Էրդողանի ստորագրած հռչակագրին և մերժեց խորհրդարանական ընդդիմության համապատասխան նախաձեռնությունը։ Բացատրությունն այն էր, թե, իբր, Շուշիի հռչակագրի դեմ արվող հայտարարությունը կարող է վնասել «խաղաղության օրակարգին»։ Ժամանակը ցույց տվեց, որ դա բլեֆ էր։ Մենք 2020–ի նոյեմբերի 9–ից հետո ոչ թե «խաղաղության դարաշրջան», այլ պատերազմի ամենօրյակներ ենք ստացել, ունենք հսկայական զոհեր ու տարածքային նոր կորուստներ։ Օրերս մենք նախաձեռնել ենք ՀՀ խորհրդարանի պատասխան հայտարարություն Միլլի Մեջլիսի հայտարարությանը։ Այս հարցով ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2–ին։ Որպես նախագծի հիմնական զեկուցող ԱԺ–ում ներկայացնելու եմ հետևյալ բանաձևը․ ․․․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Արձանագրում է. Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման և իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: 1994թ. մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքը Ադրբեջանը պարբերաբար խախտել է։ Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27–ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջև հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։ 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը և այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ և բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ և գյուղեր։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը: Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատաքները, ինչպես նաև խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների դուրս բերմանը: Ադրբեջանն իր մտադրություններով և քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թվականի հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի և դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը: Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է նաև Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի ընդունած փաստաթղթով Հայտարարում է. Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաև շանտաժի և ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը: Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերը անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը: Անվերապահորեն կատարելով միջազգային մարդասիրական նորմերն ու պահանջները՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինները, դադարեցնի էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման քաղաքականությունը: Մենք համոզված ենք, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձև, բայց այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որևէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը և տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով։ Մեզ համար անընդունելի է շանտաժների և ուլտիմատումների լեզուն։ Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների։ Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախության հռչակագրրի, ՀՀ սահմանադրության և օրենքների համաձայն, սատարելու է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը և Արցախի միջազգային ճանաչմանը։ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ - գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, և դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը, - պատասխանատվության ենթարկել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար, - նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Դիմում ենք միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում։


Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ

Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը...

15:06

Իրանական բանակը հայտնել է ԱՄՆ-ի «Abraham Lincoln» ավիակրի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածների մասին

Իրանական բանակը հայտնել է ԱՄՆ-ի «Abraham Lincoln» ավիակրի ուղղությամբ հասցված հրթիռային...

14:49

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4%-ով. Պապոյան

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ...

14:35

Ադրբեջանը նախատեսել էր 2025-ի մարտին հարձակվել ՀՀ-ի վրա, և ոչ թե Փաշինյանի զիջումները, այլ TRIPP-ը փրկեց իրավիճակը. Թաթոյան (Տեսանյութ)

Ադրբեջանը նախատեսել էր 2025-ի մարտին հարձակվել ՀՀ-ի վրա, և ոչ թե Փաշինյանի զիջումները, այլ...

14:14

Երկու օր առաջ եմ խոսել Սեդար Քըլըչի հետ, այս պահին նորություն չկա. Ռուբեն Ռուբինյան

Երկու օր առաջ եմ խոսել Սեդար Քըլըչի հետ, այս պահին նորություն չկա. Ռուբեն...

13:56

Իրենց ինչ կա, ինչ կուզեն՝ կասեն. Սերժ Սարգսյանը՝ պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին (Տեսանյութ)

Իրենց ինչ կա, ինչ կուզեն՝ կասեն. Սերժ Սարգսյանը՝ պատերազմի վերաբերյալ Փաշինյանի...

13:45

Ռոբերտ Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսա, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին խոսա. Վահագն Ալեքսանյան

Ռոբերտ Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսա, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին...

13:34

Ալեն Սիմոնյանը ոտքից գլուխ ստում է. Հակոբ Ասլանյանը մանրամասներ է հայտնում

Ալեն Սիմոնյանը ոտքից գլուխ ստում է. Հակոբ Ասլանյանը մանրամասներ է...

13:12

Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է անընդհատ քննարկումների կիզակետում

Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է անընդհատ քննարկումների...

11:17

Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊ

Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության...

10:45

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի...

10:22

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի...

10:14

Վեց օտարերկրացի մտել են համաերկրացիների բնակարան, ծեծել նրանց, կտրող-ծակող առարկայով հարվածել, հափշտակել գումար և բջջային հեռախոս

Վեց օտարերկրացի մտել են համաերկրացիների բնակարան, ծեծել նրանց, կտրող-ծակող առարկայով հարվածել,...

09:21

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:03

Հրդեհք «Կանազ» մշակույթի տանը

Հրդեհք «Կանազ» մշակույթի տանը

00:00

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական...

18:48

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի մոտ

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի...

15:58

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ...

15:45

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական...

15:23

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4...

15:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44