Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Դատախազությունից հայտնում են, որ Արտաշատ համայնքում տեղակայված Արարատի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանն անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզի նորանշանակ դատախազ Ռաֆայել Մանուկյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության դատախազներն ու Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատարը: Գլխավոր դատախազ Վարդապետյանը ողջույնի խոսքում շնորհավորել է Ռաֆայել Մանուկյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մարզային իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցված և գործընկերային աշխատանքի միջոցով, առանց անցումային փուլի անհրաժեշտության, հնարավորինս սահուն ու արդյունավետ կշարունակվի վարույթներում գտնվող գործերի հսկողությունը: Աննա Վարդապետյանը շեշտել է, որ Ռաֆայել Մանուկյանի նշանակումը հուշում է իր կադրային քաղաքականության տրամաբանության մասին և այդ համատեքստում հատուկ ընդգծել է, որ իր աշխատանքային պարտականությունների կատարման պատասխանատվությունը ցանկանում է կիսել դատախազների հետ, որոնք ունեն վարքագծի և մասնագիտական պահանջների առավելագույն նշաձող, ամենօրյա աշխատանքով կատարելագործում են իրենց գիտելիքները և ամենակարևորը՝ նվիրված են իրենց մասնագիտությանն ու հայրենիքին: Մարզպետ Թևոնյանը ողջունել է գլխավոր դատախազի՝ Արարատի մարզ կատարած աշխատանքային այցն ու համակարծիք եղել Աննա Վարդապետյանի դիտարկմանը, որ միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողության: Մարզի նորանշանակ դատախազը ներկայացրել է գործընկեր կառույցների հետ աշխատանքային հարաբերությունների կազմակերպման վերաբերյալ իր մոտեցումներն ու ընդգծել, որ Դատախազությունը գործընկերների համար «երկաթե վարագույր» չէ, շփումները չպետք է վերածվեն փոստային գրագրությունների, քանի որ դրանց արդյունքում առաջին հերթին տուժում է հանրային շահը: Խորհրդակցության երկրորդ մասում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների պատճառները. գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55