Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում տեղի է ունեցել վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների համատեղ աշխատաժողովի առաջին փուլը, որին մասնակցել են հակակոռուպցիոն և քրեական մասնագիտացմամբ 120 դատավոր, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ: ԲԴԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատաժողովի ընթացքում առաջնահերթ քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ: Քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր: Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, առանձին դատավորների կարողությունների զարգացմանն ու որպես այդ ամենի արդյունք` դատական իշխանության հեղինակության բարձրացմանը: Աշխատաժողովին ներկա արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ՝ Արուսյակ Ջուլհակյանը և Լիլիթ Մինասյանն ու ԲԴԽ-ի միջազգային գործընկերները մասնակցել են այն քննարկումներին, որտեղ վեր են հանվել հրատապ լուծում պահանջող մի շարք օրենսդրական խնդիրներ: Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարաններն ու դատական գործընթացները, ինչը էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և արդարադատության ուշացումները: Հաջորդ շաբաթ տեղի կունենա աշխատաժողովի երկրորդ փուլը, որին կմասնակցեն քաղաքացիական, վարչական և սնանկության դատարանների շուրջ 150 դատավորներ՝ բոլոր երեք ատյաններից:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01