Պաշտոնական Երևանն անկախությունից ի վեր մշտապես հայտարարել է, որ Թուրքիան որևէ ձևաչափով չի կարող մասնակցություն ունենալ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացքում, քանի որ ակնհայտ միակողմանի դիրքորոշում ունի հօգուտ Ադրբեջանի: Տառացիորեն երեկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀ պաշտոնական տեսակետին ակնհայտորեն հակասող դիրքորոշում, որը դրսևորվում է բարեկամ երկրի կողմից:
Իհարկե, ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմը, այնպես էլ սիրիական ճգնաժամն էականորեն փոխել են աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունն ու ընթացքը, ավելին, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, պետություններն, ըստ էության, խմբագրում են իրենց հետաքրքրություններն ու դիրքորոշումները՝ համապատասխանեցնելով այն իրենց պետական ու ազգային շահերին:
Այդուհանդերձ, բացի այն, որ Ռուսաստանը ֆորմալ առումով հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, բացի այն, որ նշված երկու երկրները ֆորմալ առումով հանդիսանում են միևնույն անվտանգության համակարգի անդամ, Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է նաև Մինսկի խմբի համանախագահ երկիր և ըստ էության, ունի առանցքային դերակատարություն ոչ միայն հակամարտության կարգավորման գործընթացում, այլև ողջ տարածաշրջանում:
Հետևաբար, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարության վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի՝ միմյանցից արմատապես հակասող դիրքորոշումները ոչ միայն հետաքրքիր են, այլև կարող են առաջիկայում արմատապես փոխել հարցի կարգավորման փիլիսոփայությունն ամբողջովին՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Այս պարագայում պետք է առնվազն ակնկալել, որ առավել պարզ և մատչելի կերպով հայկական կողմին կտրվեն սպառիչ պարզաբանումներ /չեմ բացառում, որ տրվել է/ այսպիսի դիրքորոշման ձևավորման կապակցությամբ, ինչպես նաև կարևոր է, որ Հայաստանը նշված հարցի վերաբերյալ հստակություն մտցնի իր՝ մինչ օրս ունեցած դիրքորոշման մեջ՝ կամ վերստին անգամ հաստատելով այն կամ հայտարարելով, որ իր դիրքորոշման մեջ էլ տեղի է ունեցել առանցքային փոփոխություն…Արդյո՞ք բացառվում է...
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58