Երկուշաբթի օրը վարչական դատարանը հրապարակելու է Սևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանի բողոքի առթիվ վճիռը: Վերջինս Վերաքննիչ քաղաքացիական դատարան դիմում է ներկայացրել Սևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով՝ ներկայացնելով ձայնագրություններ, որոնք ըստ իրեն, վկայում են ընտրակաշառքի ու լցոնումների մասին:
Դատական նիստի ժամանակ նախկին քաղաքապետը հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզպետն ու Սևանի ոստիկանապետն են ներգրավված ընտրախախտումների մեջ ու իրենց այդ արարքով Սևանի քաղաքի բնակչի մոտ վերացրել են հավատը դեռևս նոր ընդունված սահմանադրական բարեփոխումների նկատմամբ։
Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի ՀՀԿ տարածքային գրասենյակի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանից Tert.am-ը հետարքրքվեց, թե ինչպես է վերաբերվում լցոնումների ու ընտրակաշառքի առթիվ Սևանի նախկին քաղաքապետի հայցին՝ հատկապես, որ իր անունն էլ է հնչել դատական նիստի ժամանակ. «Անլուրջ մարդկանց մասին ես չեմ խոսում: Չգիտեմ, ծանոթ չեմ հայցին ու թե ինչ է եղել դատարանում»:
Հարցին, թե ինչ քայլի կդիմեն, եթե դատարանը որոշի չեղարկել Սևանի ընտրությունները, մարզպետն ասաց. «Դա մեր բարձր ատյանն է, ոնց կորոշի, էդպես էլ կլինի: Ես որ վատ բան չեմ տեսնում: Ինչ կորոշի դատարանը, մենք տեր ենք, բայց կարծում եմ, որ դատարանը նույնպես գիտի, որ էդ խոսակցություններն անհիմն են»:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58