Հինգ օր շարունակ Չինաստանում, ըստ պաշտոնական տվյալների, աճում է COVID-19-ով վարակվածների թիվը, հայտնում է Reuters գործակալությանը: Շաբաթ և կիրակի օրերին կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բազմամարդ ցույցեր են կազմակերպվել: Շանհայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: BBC-ն հայտնել է, որ իրավապահները ձերբակալել են ցույցերը լուսաբանող լրագրողներից մեկին և բաց են թողել ժամեր ան
Այլ քաղաքներում, այդ թվում՝ Ուհանում և Լանչժոուում, ցուցարարները հարձակվել են COVID-ի թեստավորման կենտրոնների վրա: Բացի այդ, Չինաստանի տարբեր համալսարաններում ուսանողներն ակցիաներ են անցկացրել՝ իրենց զայրույթն արտահայտելով անցյալ շաբաթվա վերջին արևմտյան Ուրումչի քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով, որի հետևանքով 10 մարդ էր մահացել: Քաղաքի որոշ հատվածներ 100 օր շարունակ լոքդաունում էին գտնվում, ինչն, ըստ ցուցարարների, բարդացրել է փրկարարների աշխատանքը, իսկ բնակիչները հնարավորություն չեն ունեցել փախչելու շենքից:
Պեկինում ևս ցուցարարները կիրակի կեսգիշերից հետո խաղաղ ցույց են անցկացրել
Չինաստանում գործում է COVID-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Այնտեղ խիստ միջոցներ են կիրառվում՝ չնայած աշխարհի երկրների մեծ մասը չեղարկել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: Նշենք, որ շատ փորձագետներ չինական վիճակագրության եւ իշխանությունների վարած ներքին սահմանափակումների միջեւ ուղիղ կապ են տեսնում, ավելի պարզ ասած՝ կովիդի վիճակագրությամբ իշխանությունը փորձում է ներքին սահմանափակումներ մտցնել տնտեսական, քաղաքական եւ այլ բարդությունների ֆոնին։
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01