Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների միջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցի շուրջ անհամաձայնություն կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցիհետաձգմանը:
Հարցին, թե ինչը կարող էր պատճառ լինել, որ արդեն երկրորդ անգամ հետաձգվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, Սերգեյ Մինասյանն ասաց.«Այս հարցի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների միջև անհամաձայնություն կա: Տեսակետների առումով, քանի որ նման քննարկումներն ընթանում են փակ ֆորմատով, ապա երկրների տեսակետներին ծանոթ են մասնակից ներկայացուցիչները, սակայն, ակնհայտ է, որ կողմերն ունեն իրենց մոտեցումները: Միգուցե Ղազախստանի կամ մեկ այլ երկրի մոտեցումներն այլ են, Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումները՝ այլ»:
Հարցին, թե ՀԱՊԿ-ի նիստի ընթացքում հայտարարվել է, որ ՀԱՊԿ քարտուղարի նշանակման վերաբերյալ հարցը կքննարկվի տարեվերջին Ռուսաստանում, ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում, Սերգեյ Մինասյանն ասաց.«Յուրաքանչյուր տարվա ավարտին ավանդաբար Ռուսաստանում տեղի է ունենում ՀԱՊԿ-ի նիստը, և, հետևաբար, հարցը հետաձգվել է մինչև այս տարվա դեկտեմբեր: Կլուծվի՞, թե՞ ոչ այդ հարցը, դժվար է ասել, որովհետև շահերի բախում կա»:
Նշենք, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի Երևանում՝ հոկտեմբերի 14-ին` կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է նշանակվելու:
Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ներկայացուցիչը պետք է ռոտացիոն կարգով ստանձներ դեռևս մեկ տարի առաջ, սակայն անցած տարի ևս ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով էլ երկարաձգել Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:
Հիշեցնենք նաև, որ երեկ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ նախագահությունը փոխանցել է Բելառուսին։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55