Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով կանանց դեմ բռնության թեմային, ասել է, որ տևական ժամանակ բռնության դեմ պայքարը, այդ թվում՝ Հայաստանում, իրականացվել է միայն ակտիվիստների կողմից, սակայն այսօր այս պայքարը ներառվել է ազգային, միջազգային պատասխանատուների օրակարգերում:
«Կարծում եմ՝ մարդիկ սկսել են կամաց-կամաց հասկանալ, որ պետք է միասին աշխատել ընդդեմ կանանց դեմ բռնության», - ասել է Վիկտորինը՝ առանձնացնելով բուլինգը, ոտնձգությունները, սեռական ոտնձգությունները, որոնց մասին, ըստ դեսպանի, մարդիկ չեն համարձակվում խոսել:
Վիկտորինը խնդիր է համարել բռնության դեպքում այդ մասին բարձրաձայնել չհամարձակվելը:
«Մենք պետք է երիտասարդներին սովորեցնենք նախևառաջ ճիշտ հաղորդակցվել իրար հետ, փոխադարձաբար հարգանք դրսևորել և հասկանալ, որ աղջիկների ու տղաների միջև տարբերություն չկա... միայն դրական օրակարգ ունենալու դեպքում կարող ենք պայքարել կարծրատիպերի դեմ», - ասել է Վիկտորինը:
Նրա խոսքով՝ հասարակությունը, Եկեղեցին, առևտրային միությունները, բիզնես ընկերակցությունները և բոլորը պետք է մասնակություն ունենան գենդերային պատկանելության հիման վրա բռնության դեմ զրոյական հանդուրժողականության մասին օրենքների կիրառման հարցում:
ԵՄ դեսպանն իր խոսքում քննադատել է հասարակության՝ իր իսկ բնորոշմամբ այսպես կոչված «ավանդապաշտ շերտին»՝ հայտարարելով, որ «ավանդական արժեքներ ասվածի ներքո ինչ ասես, որ չի կատարվում»: Այս համատեքստում նա կոչ է արել Եկեղեցուն միջամտել:
Նրա խոսքով՝ կանանց դեմ բռնության պայքարն արդարության, օրենքի, հավասարության, մարդկայնության հարց է, ինչը, ըստ նրա, պահանջում է պարզ իրավական ակտեր:
«Ուստի, թույլ տվեք հավելել՝ ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան», -ասել է դեսպանը՝ մանրամասնելով, որ այն առաջարկում է այս բռնության դեմ պայքարի մեթոդների իրավական շրջանակ:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55