Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը: Ըստ օրակարգի՝ հաստատվել են խորհրդի աշխատակարգը, հաշվետվության ձևը և մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանական ուղեցույցը: Ապա ներկայացվել են վերոնշյալ ռազմավարությամբ՝ արդարադատության ոլորտի բարեփոխման ու զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Զեկուցվել է դատական համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ. նշվել է, որ ուժի մեջ է մտել օրենք, որով աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար է սահմանվել Սահմանադրական դատարանի, 50 տոկոսի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար: Մշակվել է Երևանում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանների ձևավորման փաթեթը: Կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագիծը: Մշակվել է նախագծերի փաթեթ, որով պարզեցվում են դատավարության կազմակերպման ընթացակարգերը՝ վարչական, քաղաքացիական և սնանկության գործերով գրավոր ընթացակարգի ներդրում, քրեական գործերով արագացված վարույթի վերականգնում և այլն: «Էլեկտրոնային արդարադատություն» (E-justice), «Էլեկտրոնային դատարան» (E-court) հարթակների ներդրման շրջանակում՝ մեկնարկել են քաղաքացիական դատավարության և սնանկության վարույթի թվայնացման մոդուլների մշակման աշխատանքները, մշակվել է վարչական դատավարության թվայնացման մոդուլի տեխնիկական առաջադրանքը, ընթացքի մեջ են նաև մյուսները: Զեկուցվել է, որ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման շրջանակում աշխատանք է կատարվել նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ուղղությամբ. ձևավորվել է հեղինակավոր ազգային և միջազգային մասնագետներից կազմված ղեկավար խորհրդատվական կոմիտե, որը հաստատել է արբիտրաժային կենտրոնի կանոնադրությունը, այժմ մշակվում են արբիտրաժային կանոնները: Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխությունները: Քրեաիրավական ոլորտում նոր կադրերով են համալրվել նախաքննություն իրականացնող մարմինները և դատախազությունը: Սահմանադրական և ընտրական ռեֆորմների շրջանակում՝ ձևավորվել են Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը, նիստեր են անցկացվել Երևանում և մարզերում: Կազմվել է «Ընտրական օրենսդրության և պրակտիկայի խնդիրների վերաբերյալ» զեկույցը, որի հիման վրա մշակվելու է օրենսդրական փաթեթ: Միջոցառումներ են իրականացվել նաև ոլորտի մյուս համակարգերի՝ հարկադիր կատարման, փաստաբանության, սնանկության, նոտարիատի բարեփոխման ուղղությամբ: Մասնավորապես, մշակվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային կառավարման համակարգը, օպտիմալացվում է բանկային հաշիվներում և ավանդներում առկա դրամական միջոցների արգելադրման և բռնագանձման գործընթացը: Նոտարիատի ոլորտում աշխատանք է տարվում էլեկտրոնային համակարգի ձևավորման շուրջ, որը նախատեսվում է գործարկել 2023թ. առաջին եռամսյակում: Ավարտվում է էլեկտրոնային սնանկության հարթակի մշակումը, օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել փաստաբանության բնագավառում: Կատարված աշխատանքների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են դատական և իրավական ոլորտի սոցիալական երաշխիքներին, թվայնացման գործընթացին, էլեկտրոնային համակարգերին, միջգերատեսչական փոխգործելիությանը, կադրային համալրմանը, ենթակառուցվածքներով ապահովմանը, ինչպես նաև սահմանադրական և ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր: Վարչապետը կարևորել է դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը և նիստի արդյունքներով տվել համապատասխան հանձնարարականներ:
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15