Նոյեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտելու 12-13 դեպք է արձանագրվել, որոնց թիրախում նաեւ քաղաքացիական բնակչությունն է եւ դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիները, որի հետեւանքով տուժում է գյուղտեխնիկան եւ գյուղաշխատանքները դադարեցվում են: Այս մասին 24.TV-ին տված հարցազրույցում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Սրանք Արցախի էթնիկ զտման եւ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական քաղաքականությամբ համակարգված եւ հետեւողականորեն իրականացվող գործողություններ են: Այս երկու տարվա ընթացքում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է հրադադարի խախտման 121 դեպք, որի հետեւանքով 18 մարդ սպանվել է, նրանցից երեքը քաղաքացիական անձինք են եղել: Իսկ սպանության փորձի է ենթարկվել 132 անձ, որից 54-ը քաղաքացիական անձ»,-ասաց նա:
Անդրադառնալով մեկ շաբաթ շարունակ Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ տեղեկություններին, որ հայկական կողմն է կրակոցներ հնչեցրել, Ստեփանյանը նկատեց, որ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիաների դիմելուց առաջ մշտապես ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով լեգիտիմ հիմք ձևավորել, ինչպես իրենք են նշում՝ «պատժիչ» գործողություններ ձեռնարկելու համար և այս հանգամանքը մտահոգվելու առիթ է տալիս, հնարավոր է՝ պատրաստվում են մեծ ծավալի ագրեսիայի: Անդրադառնալով մեկ այլ ապատեղեկատվության, ըստ որի՝ «հայկական կողմը Լաչինի միջանցքը օգտագործում է ռազմական գործողությունների համար, քանի որ Քելբաջարի և Լաչինի հատվածներում անցած տարի Հայաստանում արտադրված ականներ են հայտնաբերվել», Ստեփանյանը նշեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ թեև Ադրբեջանը ֆիքսել է Լաչինի միջանցքի առկայությունը, բայց չի կարողանում հաշտվել այդ դրույթի հետ, փորձում է Լաչինի միջանցքը դիտարկել որպես մեծ զիջում Արցախին և զուհեռ տանել Սյունիքով անցնող ճանապարհների, կամ ինչպես իրենք են ասում՝ «Զանգեզուրի միջանցքի» միջև, ինչը, Արցախի ՄԻՊ-ի համոզմամբ, փաստերի և իրականության խեղաթյուրում է: «Ադրբեջանը, մեղադրելով Լաչինի միջանցքը՝ իբր թե ռազմական նպատակով օգտագործելու մեջ, փորձում է ՌԴ խաղաղապահների հեղինակությունը կասկածի տակ դնել և ստվերել նրանց աշխատանքը, այս ամենին գումարած՝ նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից կոչեր են արվում, որ խաղաղապահները օգտագործեն ադրբեջանական անվանումներ և այլն: Իմ կարծիքով՝ կեղծ թեզերը շրջանառության մեջ են դրվում տրամադրությունները ստուգելու համար, որ եթե նման քայլի դիմեն, ինչ արձագանք կլինի: Նրանք հեռու չեն նաև միջանցքը փակելու մտքից, նման թեզերը շրջանառվում են այդ գաղափարները սպասարկելու համար»:
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15